Երևան, 06.Ապրիլի.2020, 00:00
Թավշյա արդարադատության «թասիբը»․ երբ սիրտը յուրայինի համար չի ցավում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 833-ի, մահերի թիվը 1-ով աճել է Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Բորիս Ջոնսոնին կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին․ РИА Новости Իշխանությունները որոշում են, որ Ռ. Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել ՔՀԿ, երբ ակնհայտ է նախագահի՝ ԲԿ-ում գտնվելու անհրաժեշտությունը. Արփինե Հովհաննիսյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Եվս 34 դեպք․ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 770-ի Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի «Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. դեսպանատուն 20-ամյա զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ի՞նչ հոդվածով է քրգործ հարուցվել

Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 


Փաշինյան–Ալիև մյունխենյան շոուի մասին

«ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը դահլիճային շոուի մասնակից դարձան։ Այսպես ասած, համատեղ «լայվ» մտան ու նկարվեցին։

Քննարկման մակարդակը «քուչի բազառ» էր հիշեցնում։

Թե ինչ կտա այդ շոուն, դեռ պարզ չէ, բայց այն ինչ տեսանք, գնահատականի կարիք ունի։

1. Նախ անդրադառնամ կողմերի հոգեբանական պատրաստվածությանը և նրանց «մարմնի լեզվին»։

Ալիևի կեցվածքը, նստելաձևը, պարբերաբար Փաշինյանի ուղղությամբ նետվող քմծիծաղը, իսկ երբեմն նաև անզուսպ ծիծաղը (երբ Փաշինյանը ոգևորված ու հեծանիվ հայտնաբերածի էնտուզիազմով խոսում էր իր միկրո–հեղափոխությունից) տպավորություն էր ստեղծում, որ պատերազմում պարտվող կողմը մենք ենք եղել։

Նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ տվեց ծիծաղել Փաշինյանի խոսքի վրա, ինչն անհարգալից վերաբերմունք էր մեր պետության ղեկավարի, այսինքն՝ մեր պետության նկատմամբ։ Դրա մեղավորը Փաշինյանն է, որ թույլ է տվել իր հետ այդպես վարվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խայտառակ պատկեր է կուլիսային հանդիպումների ժամանակ։ Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա իր տեղը չէր գտնում աթոռի վրա։

Վարչապետն իր մարմնին ու հատկապես վերջույթներին չի տիրապետում։ Դրանք անընդհատ անհանգիստ շարժման մեջ են (մատն անընդհատ քթին տանել, թրաշը քորել, ձեռքերի տեղը «չգտնել» և այլն)։ Լսարանի համար նա պարզապես ծիծաղելի կերպար էր։

Փաշինյանի հայացքը խեղճ էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսերտած աշակերտները (Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում)։

Ի դեպ, չի կարելի կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահել։ Դա վատ, շատ վատ տոնի նշան է։ Պարզ ասած՝ գեղցիություն։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկես ու վերևինը ազատ թողնես կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկես։

Մի խոսքով, ամոթ էր, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին ներկայացնում էր կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը։

2. Բովանդակային մասով։

Ադրբեջանական կողմն օգտագործում էր տասնամյակներով կրկնվող իրենց բանաձևերը։ Փաշինյանն, ակնհայտորեն, անպատրաստ էր եկել ու զգացվեց, որ բացի իր՝ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեքին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին» դատարկ բանաձևից, այլ բան չունի ասելու։

Փաշինյանը չի տիրապետում առարկային ու դատելով ամենից՝ ցանկություն էլ չունի։ Նա, իրոք, իր սեփական կետից է ուզում ներկայանալ բանակցային գործընթացում, որպեսզի օրիգինալ ու աննախադեպ երևա, բայց իր սեփական կետում զրո միտք ու զրո բովանդակություն կա։

Ալիևը հերթական անգամ բացահայտեց, թե ով է Հայաստանում իրենց սրտի գործընկերը։ Ադրբեջանի նախագահը կողմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, այսինքն՝ այն տարբերակին, որը պաշտպանում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, և որի համար տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Ի դեպ, 1997–ին ՀՀ 1–ին նախագահն ասում էր, որ եթե այդ պահին չհամաձայնենք փուլայինին տարբերակին, ապա հետագայում խնդրելու, բայց չենք ստանալու այն։ Ալիևը Մյունխենում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանը սխալվում էր, քանզի 1997–ից 23 տարի անց էլ Ադրբեջանում կողմ են փուլայինին ու միշտ են կողմ լինելու, որովհետև դա Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվելու ճանապարհային քարտեզն է։

Մի կողմ թողնելով բանախոսների պատմաքարոզչական պարզունակ խոսքերը՝ հարկ է արձանագրել, որ Ալիևի բանակցային պահանջները հերթական անգամ բարձրաձայնվեցին և հերթական անգամ չբարձրաձայնվեցին Փաշինյանի պահանջները։

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմի մեջ, ցանկանում է ադրբեջանցիների վերադարձ Շուշի և այլ բնակավայրեր։ Այդ ամենին Ալիևը համաձայն է հասնել փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Ղարաբաղում և այլն։

Փաշինյանն Ալիևի բազեական ֆոնին փորձում է խաղաղության աղավնու դերում հանդես գալ, որպեսզի դրսի աչքերում ավելի լավը երևա, բայց դա անիմաստ ու վտանգավոր զբաղմունք է, այն էլ՝ Մյունխենում։

Գորբաչովն էլ էր խաղաղասեր ուզում երևալ՝ Բեռլինի պատի ֆոնին նկարվելով։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենն էլ էր Հիտլերի հետ խաղաղասիրություն խաղում։ Տեսանք, թե ինչ եղավ։ Ինչևէ։

Ալիևն իր խոսքում շեշտեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Փաշինյանը, բնականաբար, «մոռացել» էր իր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, քանզի նա դա ասել էր ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ էմոցիա խլելու համար։ Էմոցիան խլվեց, բայց հետո դա օգտագործվեց մեր դեմ։

Փաշինյանի մոտ հերթական անգամ բացակայում էր՝ «Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը, մինչդեռ հարմար առիթ էր ստեղծվել և կարելի էր հստակեցնել Երևանի դիրքորոշումը։

ՀՀ վարչապետն իր քաղաքական ծննդականով ու ԴՆԹ–ով տերպետրոսյանական միջավայրից է, բայց քանի որ ինքը դոկտրինյոր չէ, պոպուլիստ է և իշխանությունը սիրում է հանուն իշխանության (չկա առաքելություն), ուստի փորձելու է ամեն կերպ իր վրայից գցել պատասխանատվությունը և «պոդստավկա» անել ղարաբաղցիներին։ Սա՛ է նրա ռազմավարությունն ու մարտավարությունը Ղարաբաղի հարցում։ Դա երևաց նաև Մյունխենում։

* * *

Ամփոփում.

Փաշինյան–Ալիև համատեղ շոուն ծանր հոգեբանական տպավորություն թողեց։ Միջազգային լսարանի առաջ կարելի էր գիտելիքներով ու ինքնավստահ կեցվածքով երկրի ղեկավար ունենալ, որն Ալիևին «կպառկեցներ ասֆալտին» և «կծեփեր պատին», սակայն մենք տեսանք «համավոր հարս» դարձած Փաշինյանի իրական կշիռը։

Ալիևին կարելի էր և՛ քաղաքական խոսքով, և՛ ձեռ առնելով տեղը դնել Երևանի ու Ստեփանակերտի մասին նրա արած լակոտական հայտարարությունների համար, բայց քանի որ Փաշինյանի մոտ բացակայում են համապատասխան գիտելիքները, օպերատիվ արձագանքելու կարողությունը և իրական «դուխը», ուստի ստացանք «Տիգրան Մեծին» տղա բերելու պատկեր։

Վտանգավորն այն է, որ Փաշինյանը չի զգում իր ոտաբոբիկությունը։ Բացի այդ՝ կողքից կարծիք լսելու կուլտուրա չունի։

Նիկոլինը միտինգն է։ Քանզի դրա համար պետք են զրո խելք, միլիոն էմոցիա և բարձր դեցիբելներ արձանագրող բղավոցներ։

Մյունխենում միտինգ չստացվեց, քանզի ձևաչափն էր այլ։ Իսկ այլ ձևաչափում Փաշինյանն իրեն վստահ չի զգում. հա՛մ «դուխը» չի հերիքում, հա՛մ գիտելիքը։ Դա է պատճառը, որ ներսում ամբոխի միջոցով առյուծ կտրողը դրսում փափկասուն փիսոյի է վերածվում։ Ալիևի, Մամեդյարովի լկտի պահվածքն ու տիրական քմծիծաղը գալիս է դիմացինի խեղճությունից ու դիլետանտությունից։

Փաշինյանն է մեղավոր, որ իր վրա դրսի լսարանի առաջ ղժժում են ռազմի դաշտից ճողոպրած ժողովրդի առաջնորդները։ Իսկ մենք էլ մեղավոր ենք, որ նմանատիպ իշխանությանը հանդուրժում ենք։

Միջազգային լսարանի առաջ գիտելիքների այդ պաշարով և այդպիսի իմիջով հանդես եկող Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով։ Շա՜տ մեծ։

Էդուարդո Էռնեկյանը 250 հազար դոլար կտրամադրի ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար Արցախի առևտրային օբյեկտներում արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն Թավշյա արդարադատության «թասիբը»․ երբ սիրտը յուրայինի համար չի ցավում Վահագն Վերմիշյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով ՀՀ քաղաքացին՝ կորոնավիրուսի և գազի գնի արանքում․ Անդրանիկ Թևանյան Պոգբան առաջիկայում կտեղափոխվի «Ռեալ» Ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել ԱԻՆ հոգեբաններն աջակցություն են ցուցաբերել 347 քաղաքացու Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի Ո՞ր ապրանքների համար է մաքսատուրքը երեք ամսով զրոյացվել. ներկայացնում է էկոնոմիկայի փոխնախարարը (տեսանյութ) Ո՞րն է առաջին անհրաժեշտության իրերի գնաճի պատճառը. պարզաբանում է էկոնոմիկայի փոխնախարարը (տեսանյութ) Սորոսականները լարում են իրավիճակը Արցախում․ մեջքից հարված պետությանը. Politik.am Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. այն ուղարկվել է ՔԿ Դասախոսը ձերբակալվել էր հունվարին եւ ոչ Covid-19 ստեղծելու համար. տարածված լուրը կեղծ է Ընդամենը 2 պարբերությունից բաղկացած օրինագիծը մշակվել է 780.000 դոլարով դրամաշնորհի շրջանակում. Շուշան Դոյդոյան Ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ․ Գագիկ Սուրենյան 2 ոստիկանի մահվան պատճառ դարձած «Ճվճըվ Արոյի» որդին Նուբարաշենի բանտից ազատ է արձակվել․ Shamshyan.com Ոստիկանությունում իրականացվել են շուրջ 54 մլն դրամի անարդյունավետ ծախսեր․ ՊՎԾ Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը դիմում է Հայաստանի նախագահին ու վարչապետին Էս ֆոնին միայն սրիկաները կարող են չփակել թուրքական ու իրանական լոլիկի, ծաղիկի ու վարունգի ճանապարհը․ Բորիս Մուրազի Հայաստանում տղամարդը ծեծել է սիրուհուն, շիկացած դանակը դրել նրա ցուցամատին, սպառնացել, որ պատառաքաղը կմտցնի ձեռքի մեջ Մասիս Մայիլյանի միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է․ արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել․ Արփինե Հովհաննիսյան ՊԵԿ հայտարարությունը 2019թ․ ձեռք բերված, սակայն ՀՀ չներմուծված ավտոմեքենաների մաքսազարծման մասին Անգամ ներկա ճգնաժամային իրավիճակում էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դավադրությունը Արցախի դեմ․ Աղասի Ենոքյան «Բարսելոնա»-ն չի վաճառի Գրիզմանին ԱՀ ընտրությունների արդյունքում քննության է առնվել 62 հաղորդում Թեսթավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող մեր երկրում համաճարակի իրական պատկերը տալ․ «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նոր մտածողությունը կարող է փոխել երկրում չարության և անհանդուրժողականության մթնոլորտը, փակել «յուրայինների և օտարների» թեման․ Էլինար Վարդանյան Ֆրանսիական ակումբի բժիշկը ինքնասպան է եղել․ նա վարակված է եղել COVID-19-ով Նորմալ երկրներում անմիջապես ազատ կարձակեին. փաստաբանը՝ Ռ.Քոչարյանի խափանման միջոցի մասին (տեսանյութ) Արցախյան ընտրությունները ողջ ծավալով ցուցադրեցին Նիկոլի հակահեղափոխական էությունը․ Արգիշտի Կիվիրյան ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը. ArmDaily.am COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 15 հազարը Հետախուզվողը հայտնաբերվել է Խանջյան փողոցում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 833-ի, մահերի թիվը 1-ով աճել է Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Լարսից օտարերկրացիների մուտքը Վրաստան դեռ փակ է Համաճարակաբանները ստուգայց են կատարել Ստեփանակերտի հանրային սննդի օբյեկտներում՝ ստուգելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման պահանջները Հայկ Մարությանը սովորական դասալիք է․ դասալիք է նաև Տաթևիկ Ռևազյանը․ Հրանտ Բագրատյան WTI նավթի գինը նվազել է ավելի քան 10%-ով Ավտոմեքենան ընկել է գետի մեջ. ԱԻՆ Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրը վարակվել է COVID-19-ով․ ABC7 Արտարժույթների փոխարժեքներն այսօր Հայաստանի 30 քաղաքացի Նիդերլանդներից այսօր կժամանի Հայաստան Երևանում և 3 մարզերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Ջուր չի լինելու Երևանի մի շարք հասցեներում և Արարատի մարզում Երևանյան շենքերից մեկում դի է հայտնաբերվել Բորիս Ջոնսոնին կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին․ РИА Новости Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ. Shamshyan.com Երեւանում փլուզում է եղել Որքա՞ն պարգևավճար է տրվում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին. Yerkir.am Համաշխարհային ճգնաժամը դեռ առջեւում է. Պեսկով. «Ինտերֆաքս» Անփորձ Ավինյանի «պարետային» կիքսերը. Yerevan.Today 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան Տնտեսական աճի տեմպերի անկումը Հայաստանում անխուսափելի էր, և դա միայն մասամբ կապ ունի կորոնավիրուսի հետ. Գարեգին Պետրոսյան Պարետատունը նվիրատվությունների համար Երեւանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 5 000-ի սահմանագիծը. Մոսկվայի օպերշտաբ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին «Պետություն ենք կորցնում, գոնե գիտակցում ե՞նք սա». Արթուր Ղազինյան Մոսկվայի շտապ օգնության ղեկավարի մոտ կորոնավիրուս է կասկածվել. ՌԵՆ ՏՎ Իրանում նոր կորոնավիրուսից բուժվել են 102 եւ 106 տարեկան պացիենտներ. ԻՌՆԱ Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է․ 1 ամբողջ օր ջուր չի լինելու հետևյալ հասցեներում Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է Օնլայն թեստավորում․ պարետը ներկայացրել է Covid-19 Armenia նոր հավելվածը Հունաստանում կարանտինի համար փակել են միգրանտների ճամբարը կորոնավիրուսով վարակման պատճառով․ ՌԻԱ Նովոստի Հարցում. Ու՞մ ֆեյսբուքյան ուղիղ եթերն եք պատրաստվում դիտել երկուշաբթի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը․ Sputnik-Գրուզիա Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան Իլինոյսից զույգն ինքնասպան է եղել՝ կասկածելով իրենց մոտ կորոնավիրուս․ Fox News Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170. Անդրանիկ Թեւանյան Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 170-ի․ Newsgeorgia Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար Ուզբեկստանում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ կորոնավիրուսի պատճառով․ UzNews Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ Reuters Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լարսը բաց է միայն բեռնատարների համար Տաթեւիկ Ռեւազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են