Թուրքիան ռազմական տեխնիկա է փոխանցում ահաբեկչական խմբավորման զինյալներին. աղբյուր

Սիրիայում թուրքական զինված ուժերի ռազմական տեխնիկայի զգալի մասը փոխանցվում է Ռուսաստանում արգելված «Ջաբհատ ան-Նուսրա» խմբավորման զինյալներին: Արմենպրեսի փոխանցմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռամադիվանագիտական աղբյուրին:
Հաղորդվում է, որ այժմ Իդլիբի էսկալացիոն գոտում կա ավելի քան 70 տանկ, շուրջ 200 զրահատեխնիկա և 80 դաշտային հրետանային զենք:
«ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրի հաղորդմամբ՝ միևնույն ժամանակ, թուրքական զինված ուժերի ռազմական տեխնիկայի զգալի մասը թուրք-սիրիական հատվածը հատելուց անմիջապես հետո փոխանցվում է «Ջաբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին: