Դասալիք Փաշինյանը հպարտանում է Հայոց բանակով, բայց ապօրինի հետապնդում է այն կառուցողներին
Արդեն 19 տարի է, ինչ Հունվարի 28-ը Հայաստանում նշվում է որպես Հայոց բանակի կազմավորման օր: Այսօր մեծ ոգևորությամբ ստատուսներ գրող իշխանությունը շարունակաբար խոսում է հաղթանակած բանակի մասին, փառաբանում և գեղեցիկ ծաղիկներով եռաբլուր գնում՝ տեսախցիկների առաջ գլուխ խոնարհելով մեր բանակի կազմավորման համար իրենց կյանքը զոհած հերսների հուշարձանին: Այս ամենը գուցե խորհրդանշական լիներ, եթե այդ գլուխները խոնարհվեին նաև առաց տեղախցիկների և ոչ միայն զոհված հերոսների առաջ:
Ցավոք այսօր մեր երկրում ամեն ինչ գլխիվայր է շուռ եկել, բանակային ծառայությունից խուսափած, Ապրիլյան քառօրյա պատերազմի համար մայիս ամսին խրամատում բանաստեղծություն գրելու հասածները հպարտանում են մեր հզոր ու հաղթանակած բանակով, բայց բանակը հզոր և հաղթանակած դարձնողներին քաղաքական հետապնդման են ենթարկում: Այո, մեր բանակը հզոր է և հաղթանակած և այդ հաղթանակը կերտողները մեր ազգի իրական հերոսներն են, այն հերոսները ովքեր չխուսափեցին մեր երկրի լինել-չլինելու պայքարին մասնակցելուց, ովքեր գնացին սահման կռվի ամենաթեժ պահին և մնացին սահմանին՝ կերտելով մեր պատմության կարևորագույն հաղթանակը: Գոնե այսօր բանակում չծառայած գերագույն գլախավոր հրամանատարը պետք է հասկանա, որ հզոր ու հաղթանակած բանակ ստեղծողները փախչող չեն, նրանք դեմ առ դեմ պայքարող և հաղթողներն են: Նրանք փառքով են անցել պատերազմի ծանր ուղին և փառքով էլ դուրս կգան նիկոլական ստի ու կեղծիքի ճահճից: