Փաշինյանի հերթական շոուն. այցելել Եռաբլուր, բայց անտեսել սևազգեստ մայրերին
Հունվարի 28-ին ՀՀ ԶՈւ 28-րդ տարեդարձի կապակցությամբ Նիկոլն ամպագորգոռ հայտարություններ է անում՝ մոռնալով, որ հաղթանակած բանակն ինքն ու իր թիմը ստացել են որպես ժառանգություն: Նիկոլն, այսօր էլ հավատարիմ մնալով իր շոումենի սկզբունքներին, փորձում է ամեն կերպ ապահովել շոուն՝ Եռաբլուր այցելելով և իբրև թե հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին՝ միևնույն ժամանակ անտեսելով այդ նույն զոհերի մայրերին ու կանանց:
Նիկոլը տեսախցիկների առաջ հերթական անգամ կլոունություն է անում՝ փորձելով ցույց տալ, որ իր համար հայ ժողովուրդը, հայոց բանակն ու զոհված հայորդիներն առաջնահերթ են, բայց իրականում տեսախցիկներից այն կողմ արհամարում է սևազգեստ մայրերին՝ չբարեհաճելով որևէ լուծում տալ վերջիններիս խնդիրներին: Ինչքան էլ որ ցավալի է, մեր նման պատերազմական երկիրն այսօր ղեկավարում է մարդ, ով փախել է բանակից, ուղղակի գաղափար չունի հայրենիքի պաշտպանությունից և ամբողջ կյանքում զբաղվել է միայն սուտ ու կեղծիք տարածելով: Այս ամենի վտանգները, օր օրի ավելի շատ մարդիկ են սկսում գիտակցել: