«ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է
Հունվարի 28-ին՝ ժամը 04:39-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Րաֆֆի Վարդանյան փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆի Վարդանյան փողոցի թիվ 29 տան մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:12-ին, մարվել` 05:20-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: