150 ուղևոր տանող ինքնաթիռը Իրանում կոշտ վայրէջք է կատարել` հայտնվելով փողոցում
Իրանում Թեհրանից Մահշար մեկնած ուղևորատար ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել և Մահշարի օդանավակայանի թռիչքուղուց դուրս եկել փողոց:
Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Կասպիական ավիաուղիներին պատկանող ինքնաթիռում եղել է 150 ուղևոր, տուժածներ չկան:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9:30-ի սահմաններում:
Վայրէջքի ժամանակ վնասվել է ինքնաթիռի շասսին:
Բոլոր ուղևորներն ապահով դուրս են բերվել ինքնաթիռից: