ՉԺՀ-ն ՌԴ-ից առաջ Է անցել սպառազինությունների արտադրության և արտահանման ցուցանիշով
Չինաստանն ԱՄՆ-ից հետո աշխարհում երկրորդ հորիզոնականն Է զբաղեցնում սպառազինությունների արտադրության եւ դրանց վաճառքի ցուցանիշով, Ռուսաստանն իջել Է երրորդ տեղը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (ՍԻՊՌԻ) զեկույցը:
2017 թվականին Միացյալ Նահանգների ընկերությունների վաճառքները հասել են 226,6 միլիարդ դոլարի, Ռուսաստանի ձեռնարկությունները կատարել են 37,7 միլիարդ դոլարի վաճառք: Չինաստանի ընկերությունները զենքի պատվերներից ստացել են 54,1 միլիարդ դոլար, ըստ որում խոշորագույն AVIC-ը (Aviation Industry Corporation of China, ինքնաթիռների եւ ավիոնիկայի հիմնական արատադրողը) կնքել Է 20,1 միլիարդ դոլարի պարտավորագրեր: Վարկանիշում դիրքերի փոփոխությունը կապված Է այն բանի հետ, որ ՍԻՊՌԻ-ն առաջին անգամ տվյալներ Է ստացել 2015 – 2017 թվականներին Չինաստանի վաճառքների վերաբերյալ, ավելի վաղ այդ տեղեկատվությունն անմատչելի Էր: