100 փա՞ստ, թե՞ 100 սուտ. ինչի՞ մասին էր Փաշինյանի հերթական բեմադրությունը
Նիկոլը հերթական մամլո ասուլիսի ընթացքում ընթերցեց իր իշխանության ձեռքբերումների վերաբերյալ փաստեր՝ մոռանալով, որ դրանց մեծ մասն արդեն իսկ փաստարկված հերքվել են: Այդ փաստերին անդրադառնալն արդեն անմտություն կլինի, քանի որ դրանք պարզապես լավ ձևակերպումներով, սակայն ըստ էության, անբովանդակ և օդում կախված լուրերի մակարդակի էին: Առավել հատկանշական էր այդ ասուլիսի անցկացման վայրը, որն ընտրվել էր Հայաստանի ծայրամասում, որտեղ հասնելու համար մի շարք տեղական լրատվամիջոցներ հնարավորություն չունեին, իսկ ովքեր էլ կարողացել էին ներկա գտնվել հանդիպմանը ունեին ընդամենը մեկ հարց տալու հնարավորություն:
Ստացվում է, որ անգամ այս դեպքում լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտվում է հենց վարչապետի հրավիրած ասուլիսի ժամանակ: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ փաշինյանամերձ մամուլը նրան ուղեկցում է ամենուր` անգամ ԱՄՆ գերթանկարժեք չարթերային չվերթով մեկնելիս նրանց մասին չի մոռացվում, իսկ այն լրատվամիջոցները, որոնք ամենօրյա ռեժիմով Փաշինյանի գովեստով չեն զբաղվում, բազմաթիվ կարևոր և խնդրահարույց հարցեր կարող են տալ նրան, ստիպված են սեփական միջոցներով հասնել այդքան հեռու, այն էլ ընդամենը մեկ հարց տալու համար: