Փաշինյանին հարցրեք՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հարգելի լրագրողներ, եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք,հարցրեք խնդրում եմ՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին։
ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է, որ պետական հեղաշրջման փորձ չի եղել, իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։
Ի՞նչ կարծիք ունի այս հարցի շուրջ վարչապետը։
Հ.Գ.Պարոն Փաշինյան, արդեն ժամանակն է հրապարակել օտարերկրյա գործակալների անունները։
Գրեթե մեկ տարի անցել է քո հայտարարությունից, բայց անուն չես տվել։
Չլինի՞ փոշմանել է Նաջարյանը, թե վախենում է...