Վարչապետն Արտակ Քամալյանին ազատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը հունվարի 31-ից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին 2020 թվականի հունվարի 31-ից ազատել էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Արտակ Քամալյանը նշանակվել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար): Նա այդ պաշտոնում հաստատվել էր 2019թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին՝ ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից: Հայաստանը ներկայացնող մյուս նախարարը Գեղամ Վարդանյանն է. նա նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։