Նիկոլը շարունակում է ստել ու պառակտել ժողովրդին

Նիկոլի իշխանությունը բացի ստից, կեղծիքից ու ատելությունից ոչինչ չի տալիս ժողովրդին: Չնայած այն բարձրագոչ խոստումներին, որ Նիկոլը տալիս էր՝ շահելով ժողովրդի վստահությունը, այժմ ամեն ինչ ավելի վատ է: Ժողովրդի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ վստահությունը Նիկոլի հանդեպ վերանում: Այդ մասին է վկայում Նիկոլի գետնին հավասարված վարկանիշը, որը թաքցնելու համար Նիկոլը շարունակում է իր մանիպուլյատիվ գրառումներն ու գործի դնում իր թիմին:
Ցավոք սրտի այս ամենի լրջությունն ու վտանգները հասկանում է ժողովրդի միայն գիտակից հատվածը, իսկ մյուս հատվածը իշխանական քարոզչամեքենայի խայծն է կուլ տալիս՝ շարունակելով ատելությամբ լցվել այլ կարծիք ունեցող հայրենակիցների նկատմամաբ: Թերևս պարզ է, որ Նիկոլի գերնպատակը իրականանում է. ժողովուրդը պառակտված է և ատելությամբ է լցված միմյանց նկատմամբ: Իսկ երկրում կատարվող ցավալի իրադարձություններին հիվանդագին կերպով է արձագանքում՝ անցնելով թույլատրելի բոլոր սահմանները: Եթե Նիկոլին թվում է, թե մարդկանց խաբելով ու մյուսների դեմ տրամադրելով կարող է բարձրացնել իր վարկանիշը կամ քաղաքական դիվիդենտներ շահել, ապա պետք է նաև շատ լավ գիտակցի, որ վաղը իր ցանածը հենց ինքն է հնձելու: Սոված ու գազազած կենդանին պատրաստ է հոշոտել իր տիրոջը գոյատևելու համար: Սա չպետք է մոռանա ոչ Նիկոլը, ոչ էլ իշխանության որևէ այլ անդամ: