Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է մարզում տեղի ունեցած երկրաշարժին
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ Շիրակի մարզում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումներին:
«Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում, առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է գրանցվել և հենց նոր մի փոքր ավելի ուժգին մինչև 3 բալանոց ցնցում»,- գրել է մարզպետը: