Երևան, 17.Փետրվարի.2020, 00:00
ԿԸՀ-ն հրապարակել է` ովքեր են քարոզչության կողմերի ցանկում․ «Ոչ»-ի ցանկում ոչ ոք ընդգրկված չէ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ. Արթուր Վանեցյան․ Aravot.am Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան Ջերմուկ-Գորայք ճանապարհին բուք է, երկու կողմից կա կուտակված 80 մեքենա. Արարատում և Սյունիքում ձյուն է տեղում Փաշինյանն ու Ալիևը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը (տեսանյութ) ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Նարեկ Սամսոնյանին սուտ մատնություն կատարելու համար Մյունխենում դիտարկվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. Կարեն Աբրահամյանը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին ՊԲ զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքի յուրացման դեպք «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ում. մեղադրանք է առաջադրվել ԲԿ տնօրենին

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. օգոստոսի 23-ին տեղեկություններ են ստացվել՝«Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում չարաշահումների վերաբերյալ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը պաշտոնավարման ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, շահադիտական նպատակներով, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով 2017թ. հունվարի 1-ից 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի էական չափերի յուրացում:

Բուժհաստատության տնօրենի կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի  հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն եւ ընդունվել վարույթ:

ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Մեղրու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսեւորումներ եւս:

Քննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության ֆինանսական ծախսերի կրճատման եւ այլ աղբյուրներից հավելյալ ֆինանսական հոսքեր ապահովելու նպատակով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ բուժհաստատության տնօրենը բուժհիմնարկի աշխատակիցներին հանձնարարել է ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝  իբրեւ ամբուլատոր բուժում ստանալու վերաբերյալ, անաշխատունակության թերթիկներ կազմել ինֆեկցիոն բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ՝ առանց համապատասխան հիմնավորման եւ աշխատանքի չհաճախելու եւ բուժում ստանալու անհրաժեշտության բացակայության պայմաններում, որոնք վավերացրել է:

Արդյունքում՝ կազմված կեղծ փաստաթղթերի հիման վրա, տեւական ժամանակահատված, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նշված աշխատակիցներին վճարվել են ժամանակավոր անաշխատունակության նպաստներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս, իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջների խախտմամբ՝ հատուկ պայմաններում բուժման ենթակա ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշմամբ հիվանդները տեւական ժամանակ ստացիոնար բուժում են ստացել սոմատիկ բաժանմունքում՝ այդ բաժանմունքի հիվանդների հետ մեկտեղ՝ էական վտանգ ստեղծելով վերջիններիս կյանքի ու առողջության համար:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ շտապօգնության կեղծ կանչեր ձեւակերպելու, դրանց հիման վրա համապատասխան փաստաթղթեր եւ ավտոմեքենայի երթուղային թերթեր լրացնելու միջոցով դուրս է գրվել վառելիք, որը յուրացման եղանակով հափշտակվել է:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ թվով երեք ընկերություններից ստանալով ընդհանուր առմամբ 26.000 լիտր դիզելային վառելիք, տնօրենը ծախսի ձեւակերպումներ կատարել է 22913,5լ. դիզելային վառելիքի համար, իսկ մնացած՝ 1.080.275 ՀՀ դրամ արժողությամբ 3.086,5 լիտր դիզելային վառելիքը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, փաստացի դուրս է բերել ընկերության գույքային ֆոնդից եւ յուրացրել:

Բացի այդ, «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության համար ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովելու համար, ընկերության «Շտապ օգնություն» ծառայության աշխատակցի՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ սոմատիկ բաժանմունքում ստացիոնար բուժում ստանալու վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմագրում վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ օբյեկտիվորեն գոյություն չունեցած տվյալներ մտցնելու եղանակով, առանց համապատասխան հիմնավորման եւ փաստացի ստացիոնարում շուրջօրյա հսկողությամբ բուժում ստացած չլինելու եւ այն թաքցնելու նպատակով, ի պաշտոնե վավերացրել է կազմված ակնհայտ կեղծ բովանդակությամբ՝ աշխատակցի կողմից այդ օրերին չաշխատելու վերաբերյալ գրառումներ պարունակող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, որպես պետական պատվերի շրջանակներում մատուցված՝ աշխատակցի շուրջօրյա հսկողություն պահանջող ստացիոնար բուժման ծառայության վճար ընկերության հաշվեհամարին ապահովելով 107.900 ՀՀ դրամի մուտք:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ բուժհիմնարկի տնօրենը հիվանդանոցի գլխավոր բուժքրոջը հանձնարարել է հիվանդանոցի երկու բժիշկների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կատարել աշխատավայրում ներկա գտնված լինելու մասին իրականությանը չհամապատասխանող նշումներ եւ վավերացրել դրանք այն դեպքում, երբ հիշյալ բուժաշխատողները  այլ ՓԲ ընկերության հետ կնքված առանձին քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա Քաջարան քաղաքում ծառայություններ են մատուցել, իսկ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ հետ ունեցած աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատաժամանակում փաստացի աշխատանքի չեն ներկայացել եւ ստանձնած պարտականությունները չեն կատարել:

Արդյունքում՝ կեղծ տեղեկագրերի հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ գույքային ֆոնդից տվյալ ժամանակահատվածի համար վերոհիշյալ բժիշկներին վճարվել է աշխատավարձ՝ այդ կերպ վատնելով ՓԲ ընկերության գույքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Մեղրու ՏԲԿ» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով,  179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցավոր այլ դրվագների վերաբերյալ ստացված տվյալներն ստուգելու, չարաշահումներին առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Արցախում 70-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել իր առանձնատանը Հայաստանի փաստաբանները ճնշմանը կարող են գործադուլով պատասխանել․ News.am Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը մահացել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը տեղի կունենա վաղը ՀՔԾ քննիչն առարկել է Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի մեղադրանքների փոփոխման որոշման դեմ ՔԿ-ն հայտնում է Շենգավիթի 5 մանկապարտեզում առերևույթ չարաշահումների մասին Իմ հակառակորդ թուրք մարզիկն ավելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը. Արթուր Ալեքսանյան Կոչ ենք անում չմասնակցել հանրաքվեին․ «Այլընտրանք» ՀԿ ԱԱՏՄ-ն ներկայացրել է՝ որ դեպքերում և որքան տուգանք կկիրառի «հակածխախոտային» օրենքի խախտման համար Շնաձուկը կառչել է միլիոնավոր դոլարներ արժեցող շքեղ զբոսանավից եւ հայտնվել տեսանյութում Փրկարարները Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա (տեսանյութ) Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի` լինի դա բանակցային ձևաչափով, թե պատերազմի դաշտում. Վիտալի Բալասանյան Հանրաքվեին մասնակցելն անիմաստ է, թող ՍԴ-ն մնա որպես հակակշիռ գործող իշխանություններին. հարցախույզ Արարատի մարզում միմյանց են բախվել Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր (լուսանկարներ). Shamshyan.com ԿԸՀ-ն հրապարակել է` ովքեր են քարոզչության կողմերի ցանկում․ «Ոչ»-ի ցանկում ոչ ոք ընդգրկված չէ Լարսը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին Մայր Աթոռի պատվիրակությունը հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Անկարայում երկու մարդ Է վիրավորել լիցեյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով Հիվանդության պատճառով հունվարի 8-ից փետրվարի 15-ը աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի Երեք օրում 34 ՃՏՊ. կան մեկ զոհ, քառասունինը վնասվածքներ ստացած քաղաքացիներ «Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում». Էլինար Վարդանյան 24 ժամում հայտնաբերեք զորամասերի «ավտարիտետներին», դրանցից դիսբատ ստեղծեք ու ուղարկեք -35 -50 «մառոզին» Օմարի դիրքերը պաշտպանելու․ գնդապետ Արթուր Ալեքսանյան Դիմում եմ ՀՀ ԱԱԾ-ին՝ թիկունքը պառակտում են․ Արշակ Զաքարյան (տեսանյութ) «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը սահմանդրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային հեռուստաընկերության եթերի բովանդակությունը Չինաստանում կորոնավիրուսի բռնկման առավելակետն անցել է. փորձագետ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը». գաղտնազերծված փաստաթղթեր (լուսանկարներ). 168.am Տեսախցիկը արձանագրել է Երևանում 2 հետիոտնի մահվան ելքով վրաերթի պահը (տեսանյութ) ՄԻՊ-ն ամփոփել է «Աբովյան» ՔԿՀ մշտադիտարկման այցի խնդիրներն ու դրական տեղաշարժերը Թուրքիայում պղծել են քրիստոնյայի գերեզման. Փայլանը հարցեր է հղել ներքին գործերի նախարարին Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ. Արթուր Վանեցյան․ Aravot.am Հարցում. Ձեր կարծիքով՝ ո՞վ կամ ի՞նչն է բանակում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների պատասխանատուն և մեղավորը Վարդաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի շքամուտքի պատը փլուզվել է. փրկարարները սահմանազատել են տարածքը Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում (լուսանկարներ) Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. Այրվել են մեքենաներ. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Տաքուկ սենյակներից ու լավ փող բերող գործուղումներից շատերդ կկտրվեք գոնե մեկ շաբաթով․ Զ․ Եգանյանը պատգամավորներին կոչ է անում մեկ շաբաթով մեկնել Արցախի զորամասեր՝ ծառայելու Փաշինյանն ամեն կերպ ուզում է հասնել բռնապետության Կյանքից հեռացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հեղեղման պատճառով Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան Հարցեր Արցախի նախագահների թեկնածուներին․ Էդուարդ Շարմազանով Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել Է. 2rd.am-ը ներկայացնում է Ռ. Քոչարյանի դիրքորոշումը (տեսանյութ) Յուրգեն Կլոպ․ Իտալիայի չեմպիոն կդառնա «Լացիոն» Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը․ Ավետիք Չալաբյան Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արմավիրի մարզում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Ռուբլին դոփում է տեղում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը․ Լևոն Քոչարյան Լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում Ջերմուկ-Գորայք ճանապարհին բուք է, երկու կողմից կա կուտակված 80 մեքենա. Արարատում և Սյունիքում ձյուն է տեղում «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա հետևանքն ենք քաղում․ Ստեփան Դանիելյան Խոշոր չափի գողություն Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը. Shamshyan.com Վրաստանում ձնահյուսի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել Սիրելի Պողոս, ոչ մեկին չլսես, միայն մեր անհաղթ հերոս քաջ Նիկոլին. Կարեն Վրթանեսյան (լուսանկար) Մոսկվայի կենտրոնում՝ տաճարում, տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա եւ վիրավորել երկու մարդու Ալիև-Փաշինյան հանդիպումը թալանվածության զգացում է առաջացնում․ Վահան Իշխանյան Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարի հետ Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան. Գագիկ Համբարյան Մարտի 1-ի դեպքերը նոր տեսանկյունից. Վիկիլիքսի բացահայտումները շոկային են Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի Չհնչեց կարևորագույն միտքը՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու․ Երվանդ Վարոսյան Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարներով ատրճանակներ Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանալ միջազգային բաց քննարկմանը. Արտակ Զաքարյան Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին «Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը․ Արթուր Ղազինյան Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարի հետ Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com Եթե ՀՀ ԱԺ֊-ն համալրված է «սորոսականներով», կառավարությունը նույնպես, Բաց Հասարակության ՀԿ-֊ի տնօրենն էլ ամենուր է, մենք ոնց կարող ենք ակնկալել, որ իրենք կարող են կայացնել հայրենիքին ի նպաստ որոշում. Վիգեն Չատինյան Վարչապետի՝ Ալիևին չպատասխանելն ուղղակի հանդիպման տապալում է․ Արա Վարդանյան Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը. Էդուարդ Շարմազանով Դիվանագիտությունը չի սիրում դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում. Լիլիթ Գալստյան Երևանում վրաերթի են ենթարկվել փողոցի չթույլատրված հատվածով անցնող 2 հետիոտն. մահացածը հայտնաբերվել է մեքենայի տանիքին (լուսանկարներ). Shamshyan.com Վերջ տվեք «երեք շահագրգիռ կողմերի» թեզը առաջ քաշել. դա միայն վնասում է մեզ. Արման Աբովյան