Սախալինում կիսամերկ կնոջը քարշ են տվել աստիճաններով (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ տղամարդը միայն ներքնազգեստով կնոջը քարշ է տալիս դեպի շքամուտք տանող աստիճաններով: Այդ մասին հայտնում է sakhalin.info- ն,-տեղեկացնում է Shantnews.am-ը․
Կադրերում երևում է, որ կինն անգիտակից վիճակում է: Նա կնոջ մի ձեռքից բռնած տանում է աստիճաններով. միաժամանակ մեկ այլ տղամարդ պահում է մուտքի դուռը: Ոչ ոք չի փորձում միջամտել:
Աղբյուրի համաձայն, դեպքը տեղի է ունեցել Սախալինում: տղամարդը, ով քարշ է տվել կնոջը, նրան դաժանաբար ծեծի է ենթարկել:
Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ կինը ողջ է և լուրջ վնասվածքներ չի ստացել: Նրանք պնդում են, որ կինը ծայրահեղ հարբած վիճակում դուրս է եկել փողոց, իսկ կողակիցը՝ նրա հետևից: Մամուլի ծառայությունը հաստատել է, որ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը: Տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան, քանի որ նա հոգեկան խանգարում ունի: