Նոր Զելանդիայում հրաբխի ժայթքման զոհերի թիվը հասել Է 17-ի
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 17-ի: Այդ մասին հայտնել Է New Zealand Herald հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտարարել Է երկրի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Թիմսը, երկրաշարժից տուժածը դեկտեմբերի 22-ի երեկոյան մահացել Է Օքլենդի հիվանդանոցներից մեկում:
Հրաբխի ժայթքումը տեղի Է ունեցել դեկտեմբերի 9-ին Ուայթ-Այլենդ հրաբխային կղզում: Երկու մարդ համարվում Է անհետ կորած: Նշվել Է, որ տուժածներից շատերը ծանր վնասվածքներ ունեն, 31-ից 27-ն ստացել Է մարմնի ավելի քան 30 տոկոսի այրվածք, շատերն ստացել են նաեւ շնչառական ուղիների այրվածքներ: Ոստիկանությունը ենթադրում Է, որ կղզում փրկվածներ չեն մնացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: