Միրզոյան Արարատի անմիջական հրահանգով փորձ է արվում դզել-փչել հարցերիս պատասխանները կամ ծածկադմբոց անել․ Բաբկեն Հարությունյան
Օգտատեր Բաբկեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
ԱԺ ուղղարկածս հարցման պատասխանը մինչ օրս չեմ ստացել՝ խախտվել է տեղեկատվություն ստանալու իմ իրավունքը, այսինքն բավական մեծ ժամանակ է անցել հնգօրյա ժամկետից։ Մի երկու օրում հանգիստ հնարավոր էր կազմել հարցերիս պատասխանները և ուղղարկել, չի արվել․ հետևաբար հիմնավոր են այն տեղեկություն- կասկածները, որ Միրզոյան Արարատի անմիջական հրահանգով փորձ է արվում դզել-փչել հարցերիս պատասխանները կամ ծածկադմբոց անել, կամ էլ ՝ Արարատին թվացել է, թե կարող է չպատասխանել հարցերիս։ Ժամանակ շահել չի հաջողվելու ՝ մոտ օրերս հերթական հայցը կներկայացնեմ դատարան, եթե չստանամ հարցմանս պատասխանը։ Հա, չմոռանամ ասել՝ տվյալները չփորձեք կեղծել կամ թերի տրամադրել, ի՞նչ գիտեք դրա որ մասն ունեմ․․․