Փաշինյանը «ռեկետ» է անում և բիզնեսներ է խլում
Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է այն բանից հետո, երբ նա Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրել է պետությանը։ Դատախազությունը հայտնել է, որ փողերի լվացման դրվագը չի հաստատվել, իսկ Ավետիսյանը ունեցել է ոչ թե մեղադրյալի, այլ՝ վկայի կարգավիճակ։ Նշենք, որ մեկ տարի առաջ, երբ քրեական գործ էր հարուցվել, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ավետիսյանը 2001թ․զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի կառուցումը: Քրեական գործի հարուցումից շուրջ երկու ամիս անց` ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Ավետիսյանի ընտանիքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը:
Որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ հյուրանոցը պետությանը նվիրելու հարցում իրավական խնդիր չկա, և սեպտեմբերի 26-ի կառավարության նիստին որոշվեց որպես նվիրատվություն ընդունել 15.8 մլն դրամ արժեքով հյուրանոցը: Ստացվում է, որ հյուրանոցը պետությանը նվիրելուց մոտ մեկ ամիս անց` հոկտեմբերի 31-ին որոշվել է Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին: Այս ամենը խոսում է այն մասին, որ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, զբաղված է ոչ թե երկրում արդարություն հաստատելով, այլ՝ մարդկանց դեմ կեղծ քրգործեր հարուցելով նրանց սեփականությանը տիրանալով։ Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիայի ու ամենաթողության վառ օրինակ։
Նյութի սկզբնաղբյուրը՝ այստեղ: