Շենգավիթի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 13-ին, ժամը 21.00-ին գողություն կատարելու կասկածանքով Բագրատունյաց փողոցից բերման են ենթարկել 47-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին «Միկա» մարզադաշտից գողացել է հեռախոսներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: