Նիկոլի լռությունը կասկածելի է. ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, հայտարարել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «հստակ և իրական պահեր»՝ հավելելով, որ հայկական կողմից տարբեր փաստաթղթեր են ի հայտ եկել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» է: Մամեդյարովի խոսքով՝ պլանի էությունը շատ պարզ է՝ փուլային կարգավորում. «առաջին փուլում՝ զորքերի դուրսբերում, ադրբեջանական բնակչության վերադարձ, անվտանգության ապահովում, կապերի հաստատում»:
Նիկոլը յուր կառավարության հետ բանակցո՞ւմ է Ադրբեջանի հետ ու ժողովրդին ասում, թե Արցախյան հարցի կարգավորման շուրջ բանակցություններ տեղի չեն ունենում, թե՞ Մամեդյարովն է ստում։ Եթե համապատասխան մարմինները Մամեդյարովի հայտարարությունը չհերքեն, կնշանակի, որ Մամեդյարովը չի ստում ու բանակցություններ տեղի են ունենում։ Դա էլ իր հերթին կնշանակի, որ գործող իշխանությունն արդեն Արցախի հանձնման պլանը մշակել ու քննարկել է Ադրբեջանի հետ։ Ուղղակի մի փոքրիկ նրբություն կա․ Նիկոլը որոշել էր այս ամենը գաղտնի պահել սեփական ժողովրդից՝ հերթական անգամ նրան խաբելով, սական հաշվի չի առել, որ եթե ինքն ու իր կառավարությունն այդ մասին չխոսեն, ապա դա կանի Ադրբեջանը։ Նիկոլը մի նրբություն ևս հաշվի չի առել․ եթե պարզվի, որ նա իրոք Արցախը հանձնելու փորձեր է անում, ժողովրդի ցասումն անասելի կլինի, ու այդ ժամանակ գուցե Նիկոլը և իր արտաքին քաղաքական բլոկի պաշտոնյաները ստիպված լինեն քաղաքական ապաստան խնդրել հնարավոր ցանկացած երկրից։