Հատուկջոկատայինները ներխուժել են Ռուբեն Հայրապետյանի տուն
Ոստիկանության հատուկջոկատայիններն այս պահին ներխուժել և խուզարկություն են անցկացնում գործարար Ռուբեն Հայրապետյանի տանը:
Այս մասին դեպքի վայրից հայտնում է Alternativ.am-ի լրագրողը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում բազմաթիվ հրապարակումներ էին հայտնվել, որ իրավապահ մարմինները սկսել են Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին պատկանող բիզնեսների ուսումնասիրություն: