Շովրոյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Դեկտեմբերի 12-ին, ժամը 18:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շովրոյան փողոցի թիվ 79/8 հասցեում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շովրոյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։23-ին:
Ամբողջությամբ այրվել են տունը (25 քմ) և կից խորդանոցը (15 քմ)՝ գույքով: