Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին ավտոմեքենան 200մ գլորվել է ձորը. վարորդի առողջական վիճակը ծանր է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 12-ին, ժամը 17:55-ին տեղեկություն է ստացել, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Վ., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 200 մ) ձորը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի բժշկական կեմտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: