Երևանում շարունակվում են ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Կրպակի վրայի գրությունն ակտուալ չէ, որովհետև Գյուղինստիտուտի այգում գտնվող ապօրինի կրպակն այլևս չկա։ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը շարունակում է ինքնակամ կրպակների ապամոնտաժման աշխատանքները»,- նշել է Կարապետյանը։