«Ադմիրալ Կուզնեցով» հածանավի վրա հրդեհից տասը մարդ Է տուժել
Մուրմանսկում նորոգման մեջ գտնվող «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա բռնկած հրդեհից տասը մարդ Է տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Նրանցից յոթը հոսպիտալացված են, երեքին բժիշկները զննում են հիվանդանոցներում»,-ասել Է նա:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ շարունակվում Է մեկ կորածի որոնումը:
Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում ճշտել են, որ երկու զինվորականներ շնչուղիների այրվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բացի այդ, այնտեղ նշել են, որ նավի վրա չկա զենք ու զինամթերք: Ըստ վերջին տվյալների, հրդեհի մակերեսը կազմել Է մինչեւ 600 քառակուսի մետր: