Նիկոլենք ևս 131 միլիոն եվրո վարկ են վերցնում իրենց «կայֆերի» համար
Այսօր գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի 11 հարցերից 4-ը վարկային համաձայնագրեր են, որոնք կառավարության կողմից վավերացվելուց հետո ուղարկվել են խորհրդարան։ «Նոր Հայաստանի» խորհրդարանն արտահերթ կարգով վավերացման է դնելու 131,406 մլն եվրոյով ՀՀ պետական պարտքն ավելացնելու մասին հարցը։ Ստացվում է, որ իր ողջ ընդդիմադիր գործունեության տարիներին վարկային համաձայնագրերի դեմ քվեարկած ու արտահայտված Նիկոլը շարունակում է վերցնել հերթական վարկերը՝ բյուջեն սպասարկելու համար։ Այն դեպքում, երբ իշխանությունները քանիցս ասել են, թե բյուջեում փող կա, փողը խնդիր չէ։
Հետաքրքիր է, եթե բյուջեում գումար կա, ապա ինչո՞ւ է գործող կառավարությունն ավելացնում պետական պարտքը։ Ո՞ւր են ուղղվելու ներգրավվող գումարները։ Իսկ եթե իրոք բյուջեում գումար չկա, որի պատճառով էլ նոր վարկային բեռ է ավելացվում հարկատուների ուսերին, ապա ինչո՞ւ է վարչապետն անդադար նշում, թե իրենց կառավարության համար փողը խնդիր չէ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հանրությունը չի ստանում։ Արդյունքում անվստահության մթնոլորտ է ձևավորվում գործող իշխանության և հատկապես վարչապետի շուրջ։ Ժողովուրդը հասկանում է, որ իշխանութունն այդքան էլ ազնիվ չէ իր հետ, հակառակ դեպքում անդադար ժողովրդից ծածուկ գործարքների չէր գնա։ Բնական է, որ այս ամենի ֆոնին անկում է ապրել վարչապետի վարկանիշը, հասնելով՝ 19․5 տոկոսի։ Գործող իշխանության վարկանիշի ցածր մակարդակը տեսանելի էր նաև Համահայկական հիմնադրամի մարաթոնի ձախողման և օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, երբ իշխանական թիմը ջախջախիչ պարտություն կրեց։