Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 29.Մարտի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Միֆերի ապամոնտաժումը. լեգենդ 4. Քոչարյանը ստեղծեց «շինարարական փուչիկը». Վիգեն Երեմյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ բազմաթիվ ստահոդ լեգենդներ են հորինվել, որոնցից մեկն էլ վերաբերում է «շինարարական փուչիկին»: Այլ կերպ ասած, այն շինարարական բումը, որ կար երկրում, որն ապահովում էր տնտեսական աշխուժություն, որն ապահովում էր տնտեսական աճ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնմիայի նախարար՝ Ն. Երիցյանի  թեթեւ ձեռքով որակվեց որպես «շինարարական փուչիկ»:  Ձևակերպումը շատ արագ հոգեհարազատ դարձավ  մի շարք լրատվամիջոցների, Տեր-Պետրոսյանական իշխանության տնտեսագետների,  որոնք այն այլևս բաց չթողեցին։

«Շինարարական փուչիկ» արտահայտությունը սկսվեց շրջանառվել 2009 թվականից համաշխարհային ճգնաժամի տարիներին։  «Շինարարական փուչիկ» հասկացությունը դարձավ հայկական տնտեսագիտական մտքի ամենաքննարկվող թեման: Եւ հիմա տեղին է մեկ անգամ եւս շեշտել, որ «շինարարական փուչիկը» տնտեսագիտական կատեգորիա չէ միայն այն պատճառով, որ փուչիկ չի կարող ձեւավորել այն գործունեությունը, որը հանգեցնում է իրական ակտիվների ստեղծմանը:

Աշխարհում չկա այնպիսի կառավարություն, որը շինարարության տեմպերը կասեցնելու ծրագրեր հղանա ու իրագործի: Ու չկա նաեւ այնպիսի տեսություն, որը վտանգավոր կհամարեր շինարարության արագ աճը: Չկար, բայց հայտնվեց Հայաստանում: Ավելին, դրա հետ մեկտեղ սկսեցին Ռոբերտ Քոչարյանին մեղադրել նրա համար, որ Հայաստանը տնտեսական վերելք էր ապրում:

Առհասարակ հեշտ է եւ սեփական տեսանկյունից առավել օբյեկտիվ է չկարողանալու պատճառով չստեղծած արդյունքը, դրա բացակայությունը վերագրել ուրիշին, գտնել այլ մեղավորի ու հերոսաբար հրեշտակային անմեղությամբ պայքարել նշանակված մեղավորի դեմ, մանավանդ, երբ «մեղավորը» քեզ հետ գլուխ դնելու ցանկություն կամ ժամանակ չունի։ Բայց այս դեպքում դժվար է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել իր նախագահության տարիներին երկրում համարժեքը չունեցող շինարարական աշխատանքների կատարման համար՝ դրանք որակելով որպես «շինարարական փուչիկ»։ Ընդհանրապես անհասկանալի եւ դատարկ են «շինարարական փուչիկ» հորինողների փաստարկները։

Ի՞նչ են ուզում ասել «շինարարական փուչիկի» սցենարիստները, ի՞նչ էր պետք անել այդ «չարիք» «շինարարական փուչիկը» վաղաժամ պայթեցնելու համար(եթե դա կար)։ Կանգնեցնե՞լ շինարարությունը երկրում, վիժեցնե՞լ ներդրումային նախագծերը։ Հետաքրքիր է, թե շինարարական փուչիկ արտասանողներից ո՞վ էր պայքարելու շինարարության դեմ, եթե պետության ղեկավար լիներ։ Անհասկանալի է, թե ինչպես կարելի է երկրում հսկայածավալ, լայնամասշտաբ ներդրումներ բերող գործընթացին՝ շինարարության ակիտվությանն, անվանել շինարարական փուչիկ եւ դրա վրա եզրակացություններ անել։

 1997 թվականի կապիտալ շինարարության ծավալները, 57 մլրդ դրամից աճելով, հասել են 2007-ին  667,3 մլրդ դրամի (2004-ին՝ 276,4 մլրդ, 2005-ին՝ 435,1 մլրդ, 2006-ին՝ 643,8 մլրդ)։

Օտարերկրյա ներդրումների՝ 1991-1997թթ․ գումարային ծավալը 125.9 մլն դոլար, 1998-2007թթ․՝  3,651 մլրդ դոլար։

1998-2006թթ․ ընթացքում աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում իրականացված շինարարական աշխատանքների շնորհիվ ավելի քան 20.000  ընտանիք բարելավել է բնակարանային պայմանները։

Ընդամենը փոքրիկ հիշեցում նրանց համար, ովքեր մոռացել են եւ տեղեկանք նրանց համար, ովքեր չգիտեն. Ռոբերտ Քոչարյանի ջանքերի շնորհիվ ամբողջովին, հիմնովին նորոգվել են Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահը, կառուցվել է Բարեկամության էստակադան (մի պահ պատկերացրեք, թե ինչ կլիներ երթեւեկության հետ այդ հատվածում հիմա, եթե այն ժամանակին կառուցված չլիներ), ամբողջությամբ թարմացվեց, նորոգվեց Հանրապետության հրապարակն ու Աբովյան փողոցը, Սախարովի հրապարակը, Իսակովի փողոցը,  կառուցվեց Էրեբունին Արաբկիրին կապող ավտոճանապարհը, որով բեռնաթափվեց կենտրոնական հատվածի երթեւեկությունը:

Շատերն այսօր ձեւացնում են, թե չեն հիշում, որ Հյուսիսային պողոտայի կառուցման նախաձեռնությունը պատկանում է հենց Ռոբերտ Քոչարյանին: Երեւանի կենտրոնը խարխուլ, առնետներով լեցուն տնակների եւ կածան հիշեցնող փողոցների փոխարեն ստացավ մի կառույց, որով հիանում են մեր քաղաքի հյուրերը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք կառուցվեցին միջպետական նշանակության ունեցող ճանապարհներ, դրանք հիմնովին նորոգվեցին, կառուցվեց Դիլիջանի ոլորանների թունելը, որի կառուցումը խորհրդային տարիներին այդպես էլ չավարտվեց:

Այնքան շինարարություն, որքան եղել է Քոչարյանի ժամանակ Հայաստանում, աղետի գոտում, չի եղել ոչ մի ժամանակ։ Եվ դատելով զարգացումներից՝ այն երկար ժամանակ դեռ մնալու է չհաղթահարված ցուցանիշ։

Ցանկացած իշխանություն նախ պետք է կարողանա այսպիսի ցուցանիշներ ապահովել, հետո պնդել, որ տնտեսական հեղափոխություն է անում, կախարդական փայտիկ էլ ունի։ Ծրագրված 4,9 տոկոս տնտեսական աճով տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ խոստումներով լի կախարդական փուչիկ։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին սկսվեց  բնակելի շենքերի բուռն կառուցումը, որը թույլ տվեց շատ-շատերին լուծել բնակարանային խնդիրը, թույլ տվեց խուսափել սոցիալական խորը ճգնաժամից, քանի որ հետխորհրդային շրջանում չէր կառուցվել ոչ մի նոր շենք, իսկ տասնյակ հազարավոր երիտասարդ ընտանիքներ բնակարանի խնդիր ունեին:

Ի վերջո, շինարարաության վերելքը նպաստեց նաեւ իրական ներդրումների աճին: Ընդ որում, այնպիսի եւ հսկայածավալ, որի արդյունքներն իրենց վրա զգում էին երկրի բնակչության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչները:

Հատուկ պետք է ընդգծել, որ եթե չլիներ շինարարության ծավալների կտրուկ աճը, ապա երկրում չէին աշխուժանա այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են շինանյութերի արտադրությունը, կահույքագործությունը, կենցաղային տեխնիկայի շուկան,  շինգործիքների արտադրությունը, բացի այդ չէին աշխուժանա կերամիկական առարկաների, սանտեխնիկայի, շատ ու շատ այլ բիզնեսներ:

Միաժամանակ այս ամենը հանգեցրեց նրան, որ կտրուկ նվազեց գործազրկությունը, կարելի է ասել վերացավ գործազրկությունը բարձրորակ եւ միջին շինարարների, էլեկտրիկների, սանտեխնիկների շրջանում: Այդ տարիներին իր գործի լավ մասնագետ գտնելը լուրջ խնդիր էր եւ սա էլ հանգեցրեց նրան, որ բազմաթիվ երիտասարդներ, որոնք այս կամ այն պատճառով մասնագիտություն չունեին, արհեստի չէին տիրապետում, սովորեցին այս կամ այն գործը:

Տնտեսագիտության մեջ գոյություն չունի «շինարարական փուչիկ», բայց գոյություն ունի «հիփոթեքային փուչիկ» հասկացությունը, որին մենք արդեն իսկ բախվում ենք:

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն իջնում են, իսկ բնակարանների, տների գներն աճ են արձանագրում, քանի որ շինարարություն գոյություն չունի: Հիփոթեքային վարկով տուն գնողների թիվն այս կամ այն պատճառով աճում է, իսկ նոր բնակարաններ, նոր տներ անհրաժեշտ կամ բավարար քանակով չեն կառուցվում:

Եւ հիմա Հայաստանը բախվում է «հիփոթեքային փուչիկի» հետ: Բացի այդ, շուկան ծանր հարված է ստանալու նաեւ կառավարության կողմից իրականացվող անհասկանալի գործողությունների արդյունքում: Երբ որոշում ես գնալ  գույքահարկի  բարձրացման ճանապարհով, երբ ամեն ինչ անում ես, որ տուն, բնակարան պահելու ծախսերը կտրուկ աճեն, ապա  բնակարան գնելու ցանկություն  քչերը կունենան, բացի այդ, նրանք, ովքեր բնակարաններ ունեն, բայց ապրում եւ աշխատում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ֆրանսիայում, ԱՄԷ-ում, հաստատ ամեն ինչ անելու են այդ բեռից ազատվելու համար: Շուկան քանդվելու է, փլվելու է, որի մասին պոպուլիստ իշխանությունները, կարծես թե, չեն էլ մտածում:

Եւ վերջում ամենակարեւորի մասին՝ բուռն շինարարությունը, ոմանց կողմից հեգնանքով շեշտվող «շինարարական փուչիկը» հանգեցրեց նրան, որ արտագաղթը, բառիս բուն իմաստով կանխվեց, սկսվեց ներգաղթ: Ավելին, նույնիսկ այլեւս Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կտրուկ նվազեց: Հաճելի եւ օգուտով էր Հայաստանում մնալը եւ խոսելը: Սրանում համոզվելու համար, ուղղակի նայեք վիճակագրական չոր թվերը. Միայն և միայն 2005-2007 թվականներին  է Հայասանում եղել ներգաղթ։ Ինչու՞. որովհետև եղել է աշխատանք, այդ թվում բուռն զարգացող շինարարական ոլորտում։

Սա է իրականությունը, իսկ մնացածը սեփական տապալումները ուրիշի վրա բարդելու պարզ ցանկություն։ ՉԻ ստացվելու։

 

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան