ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց. Արսեն Բաբայան
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ամբողջությամբ ծանոթացա ինձ վերագրվող քրեական գործի նյութերին (5 հատոր):
Նյութերին ծանոթանալուց պարզ դարձավ, որ ՀՔԾ քննիչն աշխատել է մեծ ջանասիրությամբ եւ ամբողջությամբ ապացուցել է, որ այդ քրեական գործը ենթակա է անհապաղ կարճման՝ #հանցադեպի բացակայության հիմքով:
Հ․Գ․ #հանցադեպի բացակայությունը նշանակում է, որ ընդհանրապես տեղի չի ունեցել որեւէ դեպք (ոչինչ տեղի չի չունեցել), ի տարբերություն հանցակազմի բացակայության, որտեղ տեղի է ունեցել դեպք (ինչ-որ բան է տեղի ունեցել), սակայն այդ ինչ-որ բանը հանցագործություն չէ:
Հ.Գ. 2. ՀՔԾ-ն նույնիսկ այսքանից հետո չի հրաժարվում ինձ բանտ ուղարկելուց եւ գործն ուղարկել է դատախազին...»։