Նիկոլը թքած ունի ժողովրդի վրա
Վերջին ժամանակահատվածում կառավարության դիմաց անընդհատ ականատես ենք լինում բողոքի ակցիաների, որի միջոցով ժողովուրդը փորձում է իրեն անհանգստացնող խնդիրները տեղ հասցնել իշխանությանը: Արդյունքում, ժողովրդի բարձրացրած խնդիրները այդպես էլ մնում են անպատասխան, որովհետև գործող իշխանությանը, ինչպես երևում է, բացի իր կոնֆորտից, շռայլություններից ու անձնական վրժի ծարավը հագեցնելուց ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Եթե մեկ տարի առաջ հանրությունը հավատում էր իր խնդիրների լուծմանն ու բարեփոխումներին, ապա հիմա լրիվ հուսախաբ է եղել և կորցրել հավատն իր իսկ կողմից ընտրված ղեկավարի նկատմամբ:
Ժողովրդի վստահության կորստի ապացույցները շատ են՝ սկսած համայնքնային ընտրություններում Նիկոլի ջախջախիչ պարտությունից, վերջացրած «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ժամանակ շատ քիչ գումար համաքվելուց: Այս ամենի պատճառը մեկն է. Նիկոլը սովորության համաձայն խաբեց ժողովրդին: Խաբելու հետ մեկտեղ այնպիսի ակտիվությամբ սկսեց մսխել պետական բյուջեն ու այնպիսի շռայլություններ սկսեց իրեն թույլ տալ, որ նույնիսկ ընդդիմադիր ժամանակ իր երևակայությունը չէր ների նման ահռելի մսխումներով պիտակավորել իշխանություններին: Փաստացի, այսօր գործող իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ թքած ունի ժողովրդի վրա, իսկ ժողովրդի հիասթափությունը օր օրի մեծանում է: