Արտակարգ դեպք Իջևանում. երկաթյա ձողով զինված քաղաքացին ներխուժել է համայնքապետարան. Shamshyan.com
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հաղորդում է SHAMSHYAN.com-ը, ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:
Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և Ա. Մանուկյանը, որպես կասկածյալ, ձերբակալվել է: