Հայաստանի Հանրապետության անվտանգության «միակ» երաշխավորը «պատերազմ է հայտարարել» Jingle Bells-ին և Happy birthday-ին. Մարինա Խաչատրյան
«Առողջ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայաստանի Հանրապետության անվտանգության «միակ» երաշխավորը «պատերազմ է հայտարարել» Jingle Bells-ին և Happy birthday-ին։
Նիկո՛լ, ճիշտ է դու փորձում ես արդարացնել քո ղեկավարած խմբակի կողմից պետական միջոցների մսխումները, նշելով, որ մարդկանց նվիրելու եք «անմոռանալի» տոնական տրամադրություն, բայց մարդիկ չեն մասնակցելու քո կազմակերպած միջոցառումներին, քանի-որ ոչ ոք չի ցանկանում իր երեխային մասնակիցը դարձնել այլասերումներ ու պղծություններ քարոզող քո խմբակի հիվանդագին երևակայության կազմակերպած հիվանդագին «պերֆորմանսներին»։
Խոսում ես դեպրեսիայի մասի՞ն։ Դեպրեսիան կապում ես անհագ ուտելու հե՞տ։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ դա ասում ես քո սեփական փորձից ելնելով, և որ քո աչքերում առկա անհուն տխրությունը անհագ ուտելու (քո սիրած «լափամանն» այստեղ տեղին կլիներ օգտագործել) արդյունք է։
Համոզված եղիր, ուտելու և սելֆի անելու մոլուցքի արդյունքում քեզ մոտ առաջացած դեպրեսիան անգամ միլիոնավոր դոլլարների մսխումն ու պիղծ պերֆորմանսներդ չեն կարող բուժել։
Քո հետսննդային դեպրեսիայի միակ մեղավորն ու ԴԵՂավորը մեկ մարդ է, և այդ մարդը ԴՈւ ես։ Այլ առաքելություն այս կյանքում դու այլևս չունես։
Հ.Գ. Ողջույններ աթոռիդ վրա աչք դրած Թորոսյանին, Հարությունյանին և Բաբաջանյանին։