Սպիտակի քաղաքապետի տիկինը վերջինիս «մի կերպ» է տուն թողել (տեսանյութ)
Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չեմ անդամակցել: Այս մասին Alternativ.am-ի հետ զրույցում ասաց Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը: Վերջինս հավելեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Հետաքրքրվեցինք, թե, լինելով ՀՀԿ-ական, ինչպիսի հարաբերություններ ունի իշխանության ներկայացուցիչների հետ կամ ինչպիսին է նրանց վերաբերմունքն իր հանդեպ: Սահակյանը պատասխանեց. «Նորմալ, աշխատանքային»:
Հիշեցնենք,որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում էր: Գագիկ Սահակյանը վարչապետին իրենց տուն հրավիրեց՝ սուրճ խմելու, սակայն առաջարկը մերժվեց վարչապետի կողմից: Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է արձագանքել վերջինիս կինը և ինչպե՞ս է դիմավորել իրեն: Սահակյանը կեսկատակ պատասխանեց. «Մի կերպ, շատ դժվարությամբ, շատ խնդրեցի, որ տուն թողնի: Եթե Դուք էլ գաք Սպիտակ, Ձեզ էլ մեր տուն կհրավիրեմ, կարող եք գալ կամ չգալ, Ձեր գործը կլինի»:
Հեղ. Գոհար Մակարյան