Փաշինյանը բյուջեին վերաբերվում է այնպես, ինչպես Պույ-Պույ մկնիկը՝ կոկոսին
Ամանորին ընդառաջ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է «տոնական» մեծ ծախսերի, որը նորից արդարացնում է ժողովրդի անունը տալով: Այս տարի Երևանում ամանորյա տոնակատարությունը կազմակերպելու համար 700 հազար դոլար է հատկացվել, ինչը, ըստ իմքայլականների, արվում է հանուն ժողովրդի: Փաշինյանի զվյոզն այնքան է տարել, որ ավագանու որոշ անդամներ նշում են, թե սա մեծ հնարավորություն է, որպեսզի ժողովուրդը վարչապետի հետ մի մեծ ընտանիքի մաս զգա իրեն: Ամեն դեպքում, ցեղապետական բարքերը վաղուց մնացել են անցյալում, որպեսզի նման կերպով խաբվի աղքատ ժողովուրդը:
Սա ոչ այլ ինչ է, քան պետական բյուջեի անխնա մսխում: Հեշտ է, տոնակատարությունների առիթը օգտագործելով ասել, որ ծախսը ժողովրդի համար է, իսկ երբ Փաշինյանը զրահապատ մեքենաներ էր գնում, առանձնատունն էր գերշքեղ դարձնում, կնոջ հետ արտասահմանյան վոյաժներ էր անում և այդ ամենը պետական բյուջեի հաշվին, այդ ժամանակ ժողովրդի մասին հիշու՞մ էր: Ժողովրդի անունից խոսելու փոխարեն ճիշտ կլիներ հարցնել, արդյո՞ք ժողովուրդը չէր գերադասի ունենալ աշխատանք, բարձր աշխատավարձ, ապրեր բարեկեցիկ և ինքը կարողանար իր ընտանիքում նշել Ամանորը, ինչպես հարկն է: Միթե՞ «ժողովրդի վարչապետը» չէր հավատացնում, որ երկիրը դրախտ է դարձնելու, թե՞ այդ դրախտը ստեղծվել է միայն իր և իր ընտանիքի համար: