Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել. 168.am
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, հանրապետության թվով 8 մարզերի, ընդհանուր առմամբ, 16 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություներ։ Որոշ համայնքներում բնակչությունն ընտրեց իր ավագանու կազմին, մի շարք համայնքներում՝ համայնքի ղեկավարին։ Մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կհրապարակի ամփոփ տվյալները, 168․am-ին հայտնի է դարձել ուշագրավ տեղեկություն Արարատի մարզից։
Ընդ որում, երկուսում էլ Նիկոլ Փաշինյանի սանիկ, մարզպետ Գարիկ Սարգսյանի անձի հետ ասոցիացվող տհաճ միջադեպեր կան՝ երկուսն էլ թարմ են, ուստի չի բացառվում, որ երկու համայնքների դեպքում էլ ընտրական արդյունքներում հակամարզպետական տրամադրությունները խիստ որոշիչ են եղել։
Հիշեցնենք, որ Նորաշենում մարզպետը կամայականորեն ազատվեց ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Գրիգորյանից, ու հիմա դատարաններում վիճարկվում է այս խայտառակ ազատման հրամանը։
Իսկ Տափերական գյուղը հայտնի է ծեծի ենթարկված վարսավիրի դեպքով։
Հիշեցնենք նաև, օրեր առաջ այս գյուղի բնակիչ Սերոբ Բարֆյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի հրահանգով ծեծի էր ենթարկվել՝ մարզպետին արտահերթ չսպասարկելու՝ «կանտովկան չդզելու» համար. սա հաստատեց նաև վարսավիր Սերոբի հայրը, ու ոստիկանությունը ընթացք է տվել 168.am-ի հրապարակմանը։