Երևան, 25.Փետրվարի.2020, 00:00
Հայտնի է, թե ՀՀ որ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է․ Արծրուն Հովհաննիսյան Հայ-իրանական սահմանին բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2619-ի, Հայաստանը 2 շաբաթով դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում. Նիկոլ Փաշինյան

Ինչու հենց «Սիլ Ինշուրանսը». պարզապես բիզնե՞ս, թե՞. 168.am

Կառավարության egov.am-ի կայքի՝ մեկ անձից կատարվող գնումների բաժնից տեղեկացանք, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 3 միլիոն դրամից ավելի պայմանագիր է կնքել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ։ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաների ապահովագրությունն իրականացրել է հենց Խաչատուր Սուքիասյանի ընկերությունը։

Ըստ էության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 87 տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել է «Սիլ-Ինշուրանս»-ին։ Արդեն հունիս ամսին երկկողմանի համաձայնագրով տրանսպորտային միջոցների թիվն ավելացել է՝ հասնելով 100-ի։

168.am-ը Քրեակատարողական ծառայությանը հարցում ուղարկեց նշված տեղեկատվության վերաբերյալ՝ ցանկանալով ճշտել որոշ դետալներ առհասարակ գերատեսչության, այդ թվում՝ նաև ապահովագրական անցյալից:

Եվ այսպես, ցանկացել էինք իմանալ, թե 2016, 2017, 2018 թթ. ո՞ր ապահովագրական ընկերությունն է իրականացրել ԱՆ ՔԿԾ տրանսպորտային միջոցների ապահովագրությունը, հայտարարվե՞լ է արդյոք մրցույթ, ո՞ր ապահովագրական ընկերություններն են մասնակցել այդ մրցույթին, իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ է որոշվել ՔԿԾ տրանսպորտային միջոցների ապահովագրությունը պատվիրել «Սիլ-Ինշուրանսին», և արդյո՞ք ՔԿԾ տրանսպորտային միջոցների ապահովագրության պարագայում էլ գործում է Բոնուս-Մալուս սկզբունքը, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է ապահովադրի ապահովագրական պատմության հիման վրա:

ՔԿԾ-ից մեզ պատասխանել էին, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության հաշվեկշռում հաշվառված տրանսպորտային միջոցների ապահովագրման ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է մեկ անձից գնման ձևով՝ համաձայն «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 04.05.2017թ N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետով ներկայացված աղյուսակի 18-րդ կետի:

ՔԿԾ պատասխանի մեջ նշվում է, որ տարբեր ապահովագրական ընկերություններ իրենց պատրաստակամությունն են հայտնում նշված ծառայությունը մատուցելու համար, և ՔԿ ծառայությունն ընտրում է դրանցից ամենաշահավետ տարբերակը:

Այստեղ, իհարկե, նախ և առաջ հարց է առաջանում, թե ինչպե՞ս են ապահովագրական ընկերություններն առաջարկներ ներկայացրել, երբ այդ գնային առաջարկի ներկայացման համար ապահովագրական ընկերությանը պետք է հայտնի դառնար ծառայության ավտոպարկի մասին բոլոր տվյալները՝ մեքենաների քանակ, մակնիշ, շարժիչի հզորություն և այլն։ Արդյո՞ք ԱՆ Քրեակատարողական ծառայությունը բոլոր ապահովագրական ընկերություններին ուղարկել է նման տվյալներ պարունակող հարցում, թե՞ այդ տվյալները սահմանափակ հասանելի են եղել միայն նախընտրելի ապահովագրական ընկերության համար։

Այնուհետև ՔԿԾ-ն պետք է հասկանա, որ պետական գնումների գործընթացն օրենքի պահանջների համաձայն՝ որոշակի թափանցիկություն է ենթադրում. Մասնավորապես, յուրաքանչյուր գնման ընթացակարգի համար պատվիրատուն պարտավոր է հրապարակել պայմանագիր կնքելու մասին որոշում և կնքված պայմանագրի մասին հայտարարություն։ Օրենքի այս կետը, ի ուրախություն բոլորիս, ՔԿԾ-ն պահել է և gnumer.am կայքում 2019-01-21-ին հրապարակել է այդ հայտարարությունները (ի դեպ, սա ևս գնումների մասին օրենքի խախտում է, քանի որ չէր կարող պայմանագիրը կնքելու որոշումը, պայմանագրի կնքումը և դրա մասին հայտարարությունն իրականացվել 1 օրվա ընթացում)։

Սակայն, ի դժբախտություն ՔԿԾ-ի՝ այդ հայտարարություններից պարզ երևում է, որ ընթացակարգին մասնակցել և գնային առաջարկ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, իսկ թե ինչպես են մնացած ընկերությունները դրսևորել իրենց պատրաստակամությունը, որ չեն մասնակցել ընթացակարգին, թերևս, պարզ չէ, կամ միգուցե ընթացակարգի կազմակերպման փուլում արդեն իսկշրջանցելով բոլոր օրենքները՝ ՔԿԾ-ն նախապես որոշե՞լ էր, թե ով է լինելու հաղթողը։

Բացի այդ, Ավտոապահովագրության բյուրոյի կողմից սահմանված խաղի կանոնների համաձայն՝ ավտոմեքենայի ապահովագրական արժեքի հաշվարկման համար կան հստակ սահմանված սակագներ, ինչը նշանակում է, որ նույն մեքենայի ապահովագրության համար բոլոր ապահովագրական ընկերությունները պարտավոր են առաջարկել միևնույն սակագինը։ Արդյունքում՝ առաջանում է հերթական հարցը, թե ինչպե՞ս կարող էր «Սիլ-Ինշուրանս»-ը ներկայացնել ավելի շահավետ առաջարկ։ Եվ եթե անգամ այդպիսի բան եղել է, ապա ուրեմն ընկերությունը խախտել է բյուրոյի կողմից սահմանված սակագների հաշվարկմանկանոնները, և սա արդեն անառողջ մրցակցության դրսևորման երևույթ է, որով պետք է զբաղվի ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Հարց է ծագում՝ արդյո՞ք ընտրությունը կատարվել է այն պատճառով, որ «Սիլ Ինշուրանսը» պատկանում է իշխանությունների ու, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանիհետ մտերիմ հարաբերություններ ունեցող գործարար Խաչատուր Սուքիասյանին, Սուքիասյանների ընտանիքին, թե՞ իսկապես համարել են, որ այս ընկերության առաջարկը լավն է։

2016թ., օրինակ, ըստ ՔԿԾ պատասխանի, այդ գերատեսչության տրանսպորտային մեքենաների ապահովագրությունն իրականացրել է «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ն, ու ժամանակի ընդդիմադիր մամուլի հավաստմամբ՝ այդ ապահովագրական ընկերությունը կապվում էր Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ, ու հենց այդ պատճառով էր պետական հիմնարկ-ձեռնարկությունների մեծ մասի ապահովագրությունը վստահվում այդ ՍՊԸ-ին:

2017 և 2018թթ. Քրեակատարողական ծառայության տրանսպորտային միջոցների ապահովագրությունն իրականացրել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն:

Ցավոք, չգիտենք նաև, թե նախորդ տարիներին արդյո՞ք «Սիլ Ինշուրանսը» մասնակցել է մրցույթին ու առաջարկներ ներկայացրել, և օրինակ, ի՞նչ չի արել նախորդ տարիներին, որ արել է այս տարի, ու դրանով իսկ բոլորից գրավիչ դարձրել իր առաջարկը:

ՔԿԾ-ից հայտնում են նաև, որ տրանսպորտային միջոցների ապահովագրական ծառայությունների ձեռքբերման հաշվարկները կատարվում են «Հայաստանի ապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից՝ սահմանված պահանջներին և նվազագույն սակագներին համապատասխան, որտեղ գործում է նաև Բոնուս-Մալուս սկզբունքը:

 
Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել մի քանի օր ջերմող երեխաներին Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է հայերին չայցելել Լոմբարդիա և Վենետո Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Կենտրոնի ոստիկանության բաժնում դեբոշ սարքած «Յանա»-ն եւ «Նիկա»-ն դատապարտվել են Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում Գերմանիայում անհայտ անձը մեքենայով մխրճվել է կառնավալի մասնակիցների մեջ ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվելու հեռանկարի մասին Քաղավիացիայի կոմիտեն Իրանի հետ կապված հայտարարություն է տարածել Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքիր խայտառակություն է սպասվում. Արսեն Բաբայան Առանց անբարոյական տեխնոլոգիաների կիրառման ներկա պահին իշխանությունն այլևս ի զորու չէ հանրային ճնշման իմիտացիաներ ձևավորել Հրայր Թովմասյանի դատական հայցը Նիկոլ Փաշինյանի դեմ մակագրվել է դատավոր Գայանե Խաչատրյանին Ողբերգական ու խոշոր վթար՝ Բերդ-Այգեձոր ճանապարհին. չորս մարդ մահացել է, եւս չորսը վիրավոր է Չգիտեմ, քրեական ենթամշակույթն է առավել վտանգավո՞ր, թե Նիկոլ Փաշինյանի ենթամշակույթը. Կարպիս Փաշոյան Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար․ ընդհանուր նախարարությունը տրամադրել է մոտ 466 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար․ Analitik.am «Ես պնդում եմ, որ աբսուրդ է էս ամեն ինչը». Արա Բաբլոյանը` իր մեղադրանքը փոխելու մասին Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, ՀՀ հյուսիսային շրջաններում բուք է սպասվում Հրդեհ Երեւանում բնակելի տանը. Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խումբը հրապարակել է ՀԱԷԿ-ի վերաբերյալ զեկույցը Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Լեչե» խաղի լավագույն ֆուտբոլիստ ՀՀ ԿԸՀ-ն իր կայքում տեղադրել է ըստ հանրաքվեի տեղամասերի ընտրողների ռեգիստրը Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից Նիկոլ Փաշինյանի ընտանեկան իդեալը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն է (լուսանկար) Սիրուշոն հրավիրվել էր Հարվարդի համալսարան՝ ներկայացնելու իր ստեղծագործական ուղին և հայկական մշակույթը (տեսանյութ) 3-րդ հարկից ընկած 1.5 տարեկան աղջնակը լիովին առողջ դուրս է գրվել հիվանդանոցից Ե՞րբ է կառուցվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. հարցում (տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին Երևան-Իրանի սահման ավտոճանապարհի Լիճք գյուղի հատվածում տեղի է ունեցել քարաթափում Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Ձվի շուկայում ուսումնասիրությունից հետո ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել 7 ընկերությունների նկատմամբ Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել Հայտնի է, թե ՀՀ որ նախկին վարչապետերը անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար ԳԱԱ որոշ ինստիտուտներ անհապաղ կփակվեն Հայտարարությունն առ այն, որ Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը փակվում է, իրականությանը չի համապատասխանում. Էդմոն Մարուքյան Դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իտալիայում կարանտինային գոտում մարդաշատ վայրեր չհաճախել Հիմա նայեք այս քարտեզներին և վերլուծեք, թե ինչու Աչաջուրի ծննդատունը պետք է շարունակի գործել. Նունե Ներսիսյան (լուսանկարներ) Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից Սուրեն Պապիկյանը արձակուրդ է մեկնում ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի գների չհիմնավորված բարձրացումից Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ույծի համայնքի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հարձակման դեպքի հետազոտության արդյունքները Վաչե Գաբրիելյանը բարձրագույն կրթության բարեփոխումներում կարևորում է անհատական կրեդիտային համակարգը Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է․ Արծրուն Հովհաննիսյան Հայ-իրանական սահմանին բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների ՀՀ նախկին վարչապետները միջնորդություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գործով. Hraparak.am Էջմիածնի բնակիչը սպանել է համաքաղաքացուն, կրակոցներ արձակել վերջինիս կնոջ և երեխաների ուղղությամբ Սլովակիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո ԼՂ համակարտության լուծման գործընթացին Սահմանը պետք էր դեռ օրեր առաջ փակել. Իրանի կողմից դա լրիվ նորմալ կդիտվեր. Կարեն Վրթանեսյան Ի՞նչ է սպասվում Երեւանի մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններին. Աննա Ջավախյան Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի միասնական քննությունը կդառնա պարտադիր Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր ստանալ բնակարան ապօրինի հանրաքվեի գումարով. կարծիքներ Պարզվում է՝ հայտնի լուսանկարի «հերոսներն» այժմ լուրջ պաշտոններ են զբաղեցնում պետական ապարատում (լուսանկարներ). 168.am Դիտակ գյուղի մոտակայքում ավտովթարի հետևանքով տուժել է յոթ քաղաքացի Ադրբեջանը հայտնում է սպանվածի մասին Բացառված չէ, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվածներ կան. Հայկ Մարտիրոսյան Մի նկարի խորքային ողբերգությունը. Մարինե Սուքիասյան Քուվեյթում գրանցվել Է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս. Անդրանիկ Թևանյան 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս. խնդիրը լուծվել է ՄԻՊ աջակցությամբ Խոշոր ավտովթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կան վիրավորներ Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Մեծ Պահքի առիթով Ադրբեջանն ուզում է, որ Իդլիբը փոխանակվի Արցախո՞վ. պատերազմը կարող է անսպասելի գալ, ինչպես 2016-ին. Երվանդ Բոզոյան Ադրբեջանական կողմը երեկվանից անկանոն կրակոցներ է արձակում Տավուշի մարզի մի քանի բնակավայրերի ուղղությամբ. կա վիրավոր (տեսանյութ). Shamshyan.com Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին 4,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում Կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2619-ի, Հայաստանը 2 շաբաթով դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը Վթար՝ Մխչյան-Դիտակ ճանապարհին. բախումից հետո «Նիվա»-ն շրջվել է. 7 վիրավորներից 2-ը փոքր երեխաներ են (տեսանյութ) Երեւանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում 63-ամյա կնոջ դի են գտել Քաղաքացիները խնդրի առաջ են կանգնել. գնել են ավիատոմսեր, սակայն դեսպանատներում ազատ տեղ չկա. News.am Հնաբերդ գյուղի խաչմերուկում «Mitsubishi Lancer»-ը դուրս է եկել ճանապարհից ու շրջվել. կան վիրավորներ Նալբանդյան փողոցում բախվել են Opel Astra G»-ն եւ «BMW 500»-ը. վերջինս հարվածել է «Mercedes-Benz C»-ին «Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու». Աշոտյանը՝ իշխանություններին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչե»-ին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում