Երևան, 21.Հունվարի.2020, 00:00
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը Խախտումներով արված գնահատման հիման վրա իրականացված պետգույքի օտարման հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս. Դատախազություն Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (ուղիղ) Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահները դադարեցրել են բողոքի ակցիան մինչև 18:00-ն Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. ոստիկանների եւ գյուղացիների միջև հրմշտոց սկսեց (տեսանյութ) Անասնապահները փակել են Երեւան-Արարատ մայրուղին (ուղիղ) Արցախի Ազգային ժողովը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում է անցկացրել Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզաննա Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Ազգային մտածողության բացակայությունը. ինչո՞ւ վարչապետը ներկա չէր Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը

Ադրբեջանում նախաձեռնված «սպիտակ հեղափոխության» հնարավոր նպատակները

Ադրբեջանում իշխող «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցության քաղաքական խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում որոշում էր ընդունվել՝ հանդես գալ գործող խորհրդարանը լուծարելու առաջարկությամբ: Նման որոշումը հիմնավորվել էր «նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով», քանի որ Միլլի Մեջլիսի ներկա կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի վարած քաղաքականությանը և փաստացի չի մասնակցում երկրում իրականացվող բարեփոխումներին:

Դեկտեմբերի 2-ին Միլլի Մեջլիսն ընդունել էր խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահին ուղղված դիմումը: Նախագահը դիտարկել է նամակը և խորհրդարանը լուծարելու վերաբերյալ հարցում է ուղարկել Սահմանադրական դատարան: Դեկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի պլենումը  հաստատել էր, որ Միլլի Մեջլիսի լուծարման մասին որոշումը համապատասխանում է Ադրբեջանի սահմանադրությանը, որից հետո՝ դեկտեմբերի 5-ին, նախագահ Ալիևը խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։ Արտահերթ խորհրդարանական  ընտրությունները նշանակվել են 2020թ. փետրվարի 9-ին: Հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանում հերթական խորհրդական ընտրությունների անցկացումը նախանշված էր 2020թ. նոյեմբերին:

Նախ և առաջ պետք է հավաստել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման անակնկալ և հապճեպ գործընթացն իր ձևով, նաև բովանդակությամբ որոշակիորեն հիշեցնում է 2018թ․ Ադրբեջանի նախագահի ընտրությունների սցենարը, որի միջոցով իշխանությունը ձգտում է հնարավորինս սահմանափակել ընդդիմության հնարավորությունները։ Կասկածից վեր է, որ ընտրությունների՝ նախանշված ժամկետից մի քանի ամիս առաջ և հապճեպ  անցկացմամբ, առանց այն էլ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող Ադրբեջանի ընդդիմադիր քաղաքական ուժերը, նաև տեխնիկապես զրկվելով հավուր պատշաճի քվեարկությանը նախապատրաստվելու հնարավորությունից, արձանագրելու են սպասվածից ցածր արդյունքներ։

Այս պայմաններում ընդդիմության շրջանում առարկայական քննարկումներ են ծավալվել՝ ընտրություններին մասնակցելու հարցի առնչությամբ: Գերակշռում է այն դիրքորոշումը, որ իշխանությունները հնարավոր ամեն բան անելու են ընտրությունները կեղծելու և իրենց անվիճելի հաղթանակն ապահովելու համար: Բայց և այնպես, ցայժմ հնչած տեսակետների համաձայն՝ ընդդիմության գործելաոճի հետ կապված միասնական մոտեցում չի արձանագրվել: Որպես օրինակ՝ ընդդիմադիր «Ժողճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններն ընտրություններին իրենց հնարավոր մասնակցությունը պայմանավորում են իշխանությունների կողմից ընտրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությամբ, մինչդեռ «ՌԵԱԼ» («Հանրապետական այլընտրանք կուսակցություն») դիրքորոշումն առավելապես ընտրություններին ակտիվ մասնակցության ապահովման օգտին է:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական քաղաքական և փորձագիտական շրջանակներում այս զարգացումները դիտարկվում են որպես վերջին շրջանում իշխող վարչակարգի ինքնամաքրման և արդիականացման գործընթացի տրամաբանական շարունակություն: Ասել է, թե՝ նոր խորհրդարանի ձևավորման քայլը ևս հիմնականում մեկնաբանվում է իշխանության վերարտադրման և կլանային պայքարի հարթություններում, համաձայն որի՝ Ադրբեջանի առաջին տիկնոջ և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի դեմքով հանդես եկող «Փաշաևների» կլանը վստահ հաղթանակ է արձանագրում առավել պահպանողական «Նախիջևանյան» և «ԵրԱզների» (Հայաստանում ծնված, այնուհետև Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների) կլանների նկատմամբ, որի վերջնարդյունքն է լինելու երկրի ամբողջական իշխանությունը Ալիևայի ձեռքին կենտրոնացնելը:

 

Բացի վերոնշյալից, այդուհանդերձ պետք է փաստել, որ Ալիևի գլխավորած կլանային վարչախումբը բավական զգուշավոր է, լուրջ անհանգստություն ունի սեփական անվտանգության առումով հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղ գտած տարաբնույթ բողոքի գործողությունների, հասարակական համընդհանուր դժգոհությունների ֆոնին։ Հետևաբար, երկրի իշխանության բոլոր թևերում իրականացվող արդիականացման գործընթացը կարելի է բնութագրել նաև՝ որպես իշխանությունների կողմից նախաձեռնված, այսպես կոչված, «սպիտակ հեղափոխության» փորձ: Բաքվի վարչակարգը, իրավացիորեն, լուրջ մտավախություն ունի, որ ժամանակակից աշխարհում բավական թրենդային քաղաքական և քաղաքացիական շարժումները, որոնք բառի ուղիղ իմաստով մոտենում են նաև Ադրբեջանին, պարբերաբար դրսևորվում են նաև այդ երկրի տարածքում, մի օր որևէ պատճառով, որևէ առիթով ավելի մեծ ալիք են ստանալու, որին դիմագրավելու միակ արդյունավետ ճանապարհը զանգվածային ուժի կիրառումն է լինելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լինելու իրավական հիմնավորում՝ դիցուք խորհրդարանական ընտրությունների շատ կանխատեսելի արդյունքները, որոնք փաստացի արձանագրելու են ընդդիմադիր քաղաքական ուժերի ժողովրդականության գրեթե զրոյական մակարդակն ադրբեջանական հասարակության շրջանում։

Վերոնշյալի համատեքստում, այնուամենայնիվ, պետք փաստել, որ առնվազն վերջին երեք դեպքերում՝ Լիբանանում, Իրաքում, անգամ Իրանում բողոքի գործողությունների քաղաքական բաղադրիչը հստակ կերպով ուղղված է գործող քաղաքական համակարգերի դեմ՝ որպես անզիջում պահանջ առաջադրելով ամբողջական բովանդակային փոփոխություն: Եվ ներկայում ծավալվող գործընթացներն էլ ցույց են տալիս, որ, օրինակ Լիբանանի և Իրաքի դեպքում, գործող համակարգերի կոսմետիկ վերափոխումներն անգամ ի զորու չեն փրկելու հասարակություններում խորը հիասթափություն, ձանձրույթ ու հակակրանք առաջացրած կոռումպացված վարչակարգերին։

Հայաստանի տեսանկյունից, հարևան ոչ բարեկամական երկրում տեղի ունեցող զարգացումները պետք է կարևորել  նաև արցախյան հիմնախնդրի համատեքստում: Չի բացառվում, որ նախաձեռնված գործընթացների բարեհաջող ավարտից հետո երկրի ներսում ավելի ուժեղացած վարչախումբը որոշակի շրջափուլում Արցախի հարցում դիմի իր համար նպատակահարմար գործելաոճի, այդ թվում նաև՝ արկածախնդրության:

 
Մեր երկրում իրավիճակ է փոխվել. Փաշինյանը «մազից» է կախված. Անդրանիկ Թևանյան Երուսաղեմում հայ և հույն հոգևորականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ). Shantnews.am Նիկոլը սաղ օրը խորոված ա կրծում, բա գիտի՞, որ մեր աշխատածն ա կրծում. ցուցարար (տեսանյութ) Ոչ մեկին չմեղադրեք, չեմ կարող այսպես ապրել. Արմավիրում ինքնասպանությունից առաջ 21-ամյա երիտասարդը գրություն է թողել. ArmDaily.am Ստյոպա Սաֆարյանն իր խառնակչական գործունեությունն իրականացնում է նաև այսօր. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ. վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի բողոքը Կառավարությունն առաջարկում է փոփոխություն մտցնել հաշմանդամության կարգի տրամադրման օրենսդրությունում Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա բուժման ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը Նրանց օգտագործեցին իշխանության գալու համար, այսօր նրանք արհամարհված են. ՍԱՊԾ առաջին պետը (տեսանյութ) Դու զորք չունես, դու սկոլիոզ ունես. Արեն Ապիկյանը՝ Ռուստամ Բադասյանին Գազի գինը ռուսական որոշակի պատժամիջոց է ներկայիս իշխանություններին. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) Դանակահարություն Երևանի թիվ 191 դպրոցում. 15-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com Սիսիանում Ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով երկու անձ ձերբակալվել է. ՔԿ Կուտոյանի հոգեհանգստին չգնալը խոսում է վարչապետի՝ վատ մարդ լինելու մասին. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) «Թող մեկն իր բախտը փորձի ու մեզ անկարգություններով սպառնա. մենք ունենք ներքին զորքեր». նախարար (տեսանյութ) Հայաստանում ինքնասպանության դեպքերի թիվը տարեկան հասնում է 200-ի. Ահարոն Ադիբեկյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան․ դատական նիստը կրկին հետաձգվեց Խախտումներով արված գնահատման հիման վրա իրականացված պետգույքի օտարման հետևանքով պետությանը պատճառվել է մոտ 500 մլն դրամի վնաս. Դատախազություն «Նման տղա չկա, որ փորձի իմ «թասիբը» վիրավորի». Գևորգ Պետրոսյանը՝ ԱԺ միջադեպի մասին (տեսանյութ) ԱԺ պատգամավորներն ադրբեջանցի երգչի քսենոֆոբ պահվածքի առնչությամբ նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (ուղիղ) ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին թույլ չտվեցին մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ (տեսանյութ) Մայր Աթոռում գումարվել է Հայաստանյան եպիսկոպոսաց ժողովը Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահները դադարեցրել են բողոքի ակցիան մինչև 18:00-ն Այսօր Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է Չափդ ճանաչի՛, արա՛. քաշքշուկ պատգամավորների միջեւ ԱԺ դահլիճում (տեսանյութ) Գյուղացիները փորձեցին ճանապարհ փակել. ոստիկանների եւ գյուղացիների միջև հրմշտոց սկսեց (տեսանյութ) Կանխելով ռազմական հեղաշրջման փորձը՝ Քոչարյանը կանխել է առավել մեծ արյունահեղությունը. Արման Պետրոսյան ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է «օրենքով գողերի» վերաբերյալ նախագիծը Փաշինյանի չմտածված որոշումները զզվեցրել են աշխատավոր մարդկանց «Մեդիալաբ» լրատվականը շարունակել է mamul.am-ի ցինիկ վարքագիծը. «Մեդիա պաշտպան» Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը կխստացվի Հարցում. 5 բալանոց սանդղակով գնահատե՛ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա վարկանիշը Հեռախոսային խոսակցությունները կգաղտնալսի նաև ոստիկանությունը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց օրենքը Ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 5 վիրավոր (լուսանկարներ) «Իրավունք». Կոկորդիլոսասեր մարզպետի մորաքրոջ հարսը «կրկին փորձիր» տարբերակով մասնակցելու է մրցույթին «Հրապարակ». Հիմա էլ Մակունցն է խմբագրում իր ասածները. Վերևից երեւի հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին Անասնապահները փակել են Երեւան-Արարատ մայրուղին (ուղիղ) Արտարժույթների փոխարժեքներն այսօր «168 ժամ». «Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի» «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը «Փաստ». Իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան» «Ժողովուրդ». Պարտադրված մորթ՝ գյուղացու գրպանի հաշվին․«հարամ կդառնա». այսօր էլ ճանապարհ կփակեն Երևանում և 5 մարզերում մի քանի ժամով լույս չի լինելու Ձեզ կրկին խաբում են այնպես, ինչպես 2008 թվականի մարտին, և տուժողը կրկին Դուք եք լինելու, իսկ Փաշինյանն ու Ստեփան Սաֆարյանը, Ձեր հաշվին վայելելու են իրենց կյանքը. Միհրդատ Մադաթյան Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Փոխվարչապետն ակնհայտ կոռուպցիոն որոշում է ընդունել․ Աղասի Ենոքյան Բացահայտում Wikileaks-ից. ո՞վ էր կեղծ լուրերով սրում իրավիճակը 2008-ի մարտի 1-ին Կոտայքի մարզում Volkswagen Touareg-ի մեջ հայտնաբերվել է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակցի դին (լուսանկարներ). Shamshyan.com Խնամի–ծանոթ–բարեկամ համակարգը «Նոր Հայաստանում»․ Փաշինյանի մտերիմները պաշտոնյաներ են դարձել (տեսանյութ). Antifake.am Սպասե՛ք. Զելենսկին ասում է նախարարներին, Փաշինյանը՝ ժողովրդին. Yerevan.Today Աբովյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել կասկածվողի գրպանում Մահվանից չեն խուսափել Ստալինն ու Լենինը, ուր մնաց՝ «թավշիստները». Politik.am Եթե կառավարությունը չի վարում պատգամավորների համար հասկանալի քաղաքականություն, ապա նրանց մի մասը հնարավոր է չցանկանա կրել այդ ամենի պատասխանատվությունը. Ստեփան Դանիելյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Արագածոտնի մարզում ցորենով բարձված КамАЗ-ի կցորդիչը կողաշրջվել է (լուսանկարներ). Shamshyan.com Փաշինյանը դավադրություն է տեսնում և կասկածում բոլորին․ թիրախում Ֆելիքս Ցոլակյանն ու Ալեն Սիմոնյա՞նն են. 7or.am Փաստաբանի եւ վստահորդների միջեւ տեղի է ունեցել խոսակցության անթույլատրելի գաղտնալսում Արամ Վարդեւանյանն Արդարադատության նախարարության դեմ 2 հայցադիմում է ներկայացրել դատարան Մոսկվան Իրանին նախազգուշացնում է ՄԶՉՊ-ից դուրս գալու հապճեպ քայլերից խուսափել Արցախի Ազգային ժողովը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում է անցկացրել Հրազդանի քաղաքապետը 537 մլն դրամանոց հողատարածքն օտարել է 24 մլն դրամով. գործն ուղարկվել է ՔԿ Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը. Փաստինֆո «Մարտի 1-ի» անվան տակ քննվող գործը իրականում Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով «նստացնելու» համար հորինված ու բացառապես քաղաքական հետապնդում է. Արմեն Աշոտյան «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան Արցախում համապետական ընտրությունները կայանալու են մարտի 31-ին ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք (տեսանյութ) Գորելովկայի բնակիչները փակել են ՀՀ սահման տանող միջպետական ճանապարհը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին Փաշինյանն ասում ա՝ բազմոցից վե՛ր կացեք, աշխատե՛ք. թողնո՞ւմ ա՝ աշխատենք, մեր օդերը փակել ա Բանգլադեշում 10 մարդ մահապատժի է դատապարտվել 2001 թվականի ահաբեկչության մեղադրանքով Մենք չենք խանգարում ձեզ կառավարել երկիրը, դուք ինքներդ եք խանգարում ձեզ. Արա Վարդանյան (տեսանյութ) Թավադյանին կալանավորելով՝ կալանավորել են մեր խոսքի ազատության իրավունքը. աջակիցներ (տեսանյութ) Ադրբեջանցի երգչի վարքագծից տուժած Ռուզաննա Մանթաշյանը ներողություն է ակնկալում կազմակերպչից ՀՀ-ում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով (տեսանյութ) Սա ճնշում է իրենց ոչ հաճո մամուլի հանդեպ. Լևոն Քոչարյանը՝ Արմեն Թավադյանի դատի մասին (տեսանյութ) Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել (տեսանյութ) Պուտինն առաջարկել է Յուրի Չայկային ազատել գլխավոր դատախազի պաշտոնից «Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին». Սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարար ՄԻՊ-ը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով