Երևան, 15.Օգոստոսի.2020, 00:00
Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը «Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով Կորոնավիրուսով վարակվել է ևս 196, մահացել՝ ևս 3 մարդ Որ վայրերում դիմակի կրումը պարտադիր չէ Արարատի մարզում 42-ամյա կնոջ մայրական մահ է արձանագրվել Մանե Թանդիլյանի փոխարեն մանդատ կստանա Ստեփան Ստեփանյանը Տևական ժամանակ է՝ ունեմ առողջական խնդիրներ. Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը Արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ ՌԴ կառավարության որոշումը. փոխվարչապետի խոսնակ Ոստիկանությունը շարունակում Է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Ռուբեն Մելիքյան Կորոնավիրուսի 229 նոր դեպք, մահացել է ևս 3 մարդ

Ռոբերտ Քոչարյանի տեղում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը. Միհրդատ Մադաթյան

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ուզում եմ գրառմանս սկզբից երկու հարց հղել՝

1. 2018 թվականի բռնի իշխանափոխությունից հետո արդյոք իրավական հաստատո՞ւմ է ստացել այն փաստը, որ 2008 թվականի ընտրությունները կեղծվել են և իրականում հաղթել էր Փաշինյանին ծնող-հայր, սակայն նրա իսկ կողմից, այժմ արդեն որպես «չարիք» պոպուլիստաբար հայտարարված Տեր-Պետրոսյանը։ Եթե ոչ, ապա Ռոբերտ Քոչարյանը պաշտպանել է ՀՀ Սահմանադրությունը և ապօրինի է բանտարկված՝ պատանդ է։ Նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։

2. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում պահանջող երիտասարդները արդյոք ապօրինի քայլե՞ր էին կատարում, որ նրանց նկատմամբ բռնի ու բիրտ ուժ կիրառվեց։ Եթե այո, ապա Մարտի 1-ի անկարգությունների մասնակիցները շատ ավելի սուր ու հակապետական բաներ էին անում, ու կրկին՝ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի է բանտարկված և նրա տեղում, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պետք է լինեին Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը։

Երկու օր առաջ երիտասարդների նկատմամբ կիրառված ԲԻՐՏ ճնշումը և դրան հաջորդող վարչապետի խոսքը՝ «Չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք» խիստ անհասկանալի դարձավ ինձ համար:

Ուզում եմ հասկանալ, թե ինչքան է այս ստախոս անձնավորությունը փորձելու քամի փչել ժողովրդի ականջներին։ Մի՞թե երիտասարդության հարցերով նախարարի հետ հանդիպում պահանջողները մեր երիտասարդները չէին։ ՀԱՆԴԻՊՈւՄ, այլ ոչ ԻՇԽԱՆԱՓՈԽՈւԹՅՈւՆ։

Հարցերը, այսօրվա աբսուրդի իրականության համար ավելի շատ հռետորական են, և ես չեմ ակնկալում պատասխաններ։ Ես ավելի շատ կցանկանայի, որ ինքներս մեզ պատասխանեինք և հետևություններ անեինք՝ ելնելով մեր պատասխաններից։

Եկեք մի փոքր ժամանակով հետ գնանք։
Իրադարձությունները սկսել էին ակտիվորեն զարգանալ փետրվարի 20-ից, երբ Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հիմնեցին շուրջօրյա ճամբար և սկսեցին կազմակերպել հանրահավաքներ, բողոքի այլ գործողություններ: Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանը չէին ընդունում ընտրությունների արդյունքները և, հիմա արդեն վստահաբար կարող ենք ասել, որ անօրինաբար պնդում էին, որ նախագահ է ընտրվել Տեր-Պետրոսյանը:

Փետրվարի 20-ից մինչ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, նրանք խաթարեցին քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն ոստիկանությունը և կառավարությունը ոչ մի նման գործողություն չձեռնարկեց՝ ապօրինի պահանջով Երևան քաղաքի կենտրոնը պարալիզացրած մարդկանց նկատմամբ։ Ասեմ ավելին՝ այդ ընթացքում հնչում էին հեղաշրջման, բանակին՝ պետության դեմ հանելու և այլ հակապետական և հակահայկական կոչեր ու ելույթներ, այլ ոչ թե պահանջվում էր հանդիպում մի ինչ-որ ՍՈւՊԵՐՆԱԽԱՐԱՐԻԿԻ հետ։

Մարտի 1-ին, նախապես զգուշացնելով, կառավարությունը որոշեց դադար տալ այս անկարգություններին, ես վստահ ասում եմ, որ ժողովրդի և Երևանի քաղաքացիների մեծամասնությունը դա էր ցանկանում՝ հոգնել էին այդ անկարգություններից։ Ես հիշում եմ, որ Ազատության հրապարակում խփված վրանների տակից զենք և թմրանյութեր հայտնաբերեցին, ու ոչ հատուկենտ։ Ասեմ ավելին, միտինգավորները արդեն զինվում էին հեղաշրջում կազմակերպելու համար, և համոզված եմ, որ այն անարխիան, որ տիրում էր այն շրջանում, բերելու էր կործանման։ Միտինգավորներին «սնում էր» այն ժամանակներում նեղացած, իսկ այժմ սիրված գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով բոլորս ենք համոզված, որ Տեր-Պետրոսյանի ժամանակների և նրա ծնած օլիգարխ է։ Անկախ Հայաստանի առաջին թալանչիներից մեկը, ով Խորհրդային կարգերից հետո կատարեց երևի Հայաստանի պատմության մեջ եղած ամենամեծ «ժողովրդի թալանը»։

Իմիջիայլոց պետք է ասեմ, որ այդ օրերին, իր հրաժարականը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցություն խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` իր որոշումը հիմնավորելով ընտրական գործընթացի հանդեպ անվստահությամբ։ Այն նույն 0 արժեք ներկայացնող քաղաքական ուժի, որի երիտասարդական թևի մոտ 40 անմեղ երիտասարդների ճնշեցին, մոտ 400 ոստիկան՝ վարչապետի հրամանով։

Ազատության հրապարակից Փաշինյանը ժողովրդին առաջնորդեց դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ սկսեցին ակտիվ անկարգությունները՝ կոտրվեցին խաղաղ քաղաքացիների խանութների ապակիներ և թալանվեցին այդ խանութները, շուռ տրվեցին և այրվեցին մեքենաներ, Երևան քաղաքի գույք հանդիսացող տրոլեյբուսներ և ավտոբուսներ... Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց զինվել ինչով կարող են, խորհուրդ տալով սրել ամրաններ և ունենալ բենզինով լի շշեր։

Սկսվեց ԻՍԿԱԿԱՆ ԱՆԱՐԽԻԱ։ Պարալիզացվեց ամբողջ հանրապետությունը, որի բնակչությանը Փաշինյանը դեռևս այն ժամանակ բաժանեց «սևերի և սպիտակների»։

Հայաստանի քաղաքացիները թյուրիմացաբար չէին հասկանում նախագահի և կառավարության անգործության դրդապատճառները և չէին ընկալում ներողամտության աստիճանը։ Ժամ առ ժամ իրադարձություններն անկանխատեսելի զարգանում էին, իսկ Փաշինյանի մոլուցքը հասնում էր իր գագաթնակետին։ Նա արդեն իր երազած Քրիստոսի դերում էր, և պատրաստ էր հարյուրավոր զոհեր տալ, միայն թե հասներ իր շահադիտական նպատակներին։ Ֆիզիկական վնաս էին հասցնում ոստիկանների, Փաշինյանը ահռելի մեծ թշնամական լարվածություն էր գեներացրել անմեղ ժողովրդի մոտ։ Նա շարունակ խոսում էր հաղթանակի մասին՝ վերագրելով իր հաղթանակը ժողովրդին։ Իմիջիայլոց, այդ ողջ ընթացքում, որ Փաշինյանը կատարում էր հակապետական և հակաազգային գործողություններ, որի ընթացքում բառացիորեն, նա սպանեց...

Այո՛, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՊԱՆԵՑ 10 ՄԱՐԴ, իսկ այդ ընթացքում չարիք Տեր-Պետրոսյանը բարեհաջող թաքնված էր իր տանն ու ցինիկաբար թեյ էր խմում...

Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չէր հասկանում, թե ինչո՞ւ Հանրապետության Նախագահը ոչ մի սուր բան չի ձեռնարկում այդ անարխիան վերացնելու համար։ Ինչպես այսօր հասկանում ենք երիտասարդների հետ կապված միջադեպից, երևի թե պետք էր անմիջապես՝ փետրվարի 20-ին արդեն, ամեն գնով ցրել Քաջ Նազարի և իր կնքահոր կազմակերպած միտինգը։

Այժմ որպես պատանդ արդեն մոտ 2 տարի բանտարկված է մի մարդ, ով ստիպված էր կարգ ու կանոն սահմանել «իր տանը», իսկ սադրիչը՝ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ է և խոսում է կարգ ու կանոն սահմանելու մասին։ Մեր Քաջ Նազարին թվում է, որ մեղքը բարդելով դիմացինի վրա՝ կկարողանա խուսափել պատասխանատվությունից։ Միգուցե խնդիրը մեր երրորդ նախագահի թուլության և անսկզբունքայնության մեջ է, որ Փաշինյանին չդատեց ցմահ՝ մեղադրելով նրան Հայրենիքի դավաճանության մեջ։

Կներեք, կրկին երկար ստացվեց, սակայն այնքան ասելիք կա, այնքան ցավալի է, երբ ակնհայտ փաստերն աղավաղվում են և ներկայացվում այնպես, ինչպես հարմար է։

Շնորհակալ եմ, որ համբերատար գտնվեցիք և մինչև վերջ կարդացիք իմ այս երկար գրառումը։

P.S. Այս գրառումը կատարել եմ խոր հարգանք տածելով Մարտի 1-ի զոհերի և նրանց հարազատների նկատմամբ, սակայն տեղի ունեցած ողբերգությունը անթույլատրելի է շահարկել անմեղ մարդուն բանտարկելու և հանցագործին մեծարելու համար։

Անշարժ հուշարձանների տարածքներում պահպանվել են համաճարակային անվտանգության կանոնները. ԲԸՏՄ Երեւանում 28-ամյա քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել, վնասել և իրեն, և տան մյուս բնակիչներին Կահիրեի կենտրոնում հինգ հարկանի շենք է փլուզվել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսով քննարկել են Բելառուսում առկա իրավիճակը «Արարատ»-ի երկու թիմերի 8 ֆուտբոլիստ և 3 մարզիչ վարակվել են կորոնավիրուսով Արցախի ուղղությամբ Ադրբեջանից արձակված կրակոցների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ. ՊԲ COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում Հպարտ ենք և շնորհակալ, որ ունենք այսպիսի Արցախ. Արմեն Ասատրյան Կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք Սետիենը կհեռանա. «Բարսելոնան» քննարկում է 3 թեկնածություն Ռուսաստանում սկսվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի արտադրությունը ԱՀ առաջին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի խուսափել պատասխանատվությունից. Հովհաննես Հարությունյան Հետաքրքիր է՝ այդ ո՞ր չորս հեռուստաընկերություններն են, որ խաթարել են հպարտ քաղաքացու հոգու անդորրը. Հարություն Հարությունյան Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն կնվազի 1-3 աստիճանով 1992թ. այս օրը` օգոստոսի 15-ին, հորս առաջարկով ստեղծվեց Պետական Պաշտպանության Կոմիտեն, որն Արցախում ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Ավանում 4 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. Shamshyan.com Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 5061 նոր դեպք Ես ուղղակի չեմ հասկանում՝ ո՞վ կամ ի՞նչն է Փաշինյանին ստիպել հայտնվել այս վիճակում. Գևորգ Պետրոսյան Ադրբեջանի ագրեսիայից տուժած Բերդ քաղաքում անցկացվել է «Թիկունքը՝ մշակույթ» միջոցառումը Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք, առողջացել է 7 քաղաքացի Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսով վարակվել է ևս 196, մահացել՝ ևս 3 մարդ Ուշադրություն, դռները փակվում են, հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ». Նաիրա Զոհրաբյան «Մանչեսթեր Սիթին» լուրջ կորուստ ունի «Լիոնի» դեմ խաղից առաջ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. այն չի վերաբերում բեռնափոխադրումներին Գուտերիշը բելառուսներին կոչ է արել ընտրություններից հետո առաջացած խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները «Ժողովուրդ». Նոր մանրամասներ «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի և Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից Արտարժույթների փոխարժեքներն այսօր Նեպալում սողանքի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ, ևս 40-ն անհետ կորած են համարվում Մինսկում ուժայինները ծեծել են ՀՀ քաղաքացու «Հրապարակ». Մանե Թանդիլյանն Ավստրալիայում է բուժում ստանում «Հրապարակ». Եկավ Մարությանին կարգեց քաղաքապետ. իսկ հիմա նա հեռանում է, առաքելությունն ավարտված է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին 30-ամյա տղամարդը կեղծ քարտերով բանկոմատներից հափշտակել է 7.500.000 դրամ. նա բերման է ենթարկվել Իսկապես որ՝ «ծանր զրույց»... Նիկոլ Փաշինյանի կատարմամբ, «Բի-Բի-Սի»-ի եթերում. 7or.am Էլմար Մամեդյարովին արգելել են լքել Ադրբեջանը Ի՞նչ միջոցներ է կիրառել հայտնի պրոեկտ «հայրենասերը» վերջնական կոմիսիայի եզրակացությունը փոխելու, արագացնելու և ելքի վիզա ստանալու համար. Նարեկ Մանթաշյան Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին Ո՞վ պետք է կանխեր Ախալքալաքի ողբերգությունը կամ ո՞վքեր են մեղավորները Երեւանում կրկին «Պորշի» լուսարձակներ են գողացել. կասկածվողը բերման է ենթարկվել Իսպանիայում արգելել են խմել, ծխել եւ պարել Քաղաքական գործիչները՝ բանակի և զինված ուժերի մասին Առաջիկայում նախատեսվում են մի շարք չարտերային չվերթներ դեպի Եվրոպա, ՌԴ և ԱՄՆ Շաքի գյուղում հայտնաբերվել է սմերչ. փրկարարները սահմանազատել են տարածքը Թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան. Զբոսաշրջության կոմիտե Միայն Նիկոլին ու նիկոլանմաններին էր հատուկ պղծել մարդկային հույսն ու հավատը գալիք ապագայի հանդեպ. Սերգեյ Յարմալոյան Արտակարգ դրության անընդմեջ երկարաձգումը իրավաչափ չէ. փաստաբան (տեսանյութ) Վահե Գրիգորյանը 10.300 ԱՄՆ դոլար գումար է ստացել մարտի 1-ի գործի համար. Նարեկ Մալյան Իշխանության մոտ աշխատելու ցանկություն չկա, կա տուգանելով երկիր պահելու ցանկություն․ կարծիք (տեսանյութ) Անգործ ժողովրդի ֆոնին, միլիարդներ ծախսել հակակոռուպցիոն դատարանների ստեղծման համար, ցինիզմ է. Արփինե Հովհաննիսյան Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում Կարանտինն օգնել է նվազեցնել օդի աղտոտվածությունը Չինաստանում Եվրախորհրդարանի երկրորդ ամենամեծ քաղաքական խումբն Ադրբեջանին ԱլԳ-ից դուրս մղելու կոչ է արել Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ Նիկոլ Փաշինյանի եփած «բորշը». Hraparak.am Դպրոցներում ինֆորմատիկայի փոխարեն նոր առարկա կներդրվի Նիկոլ Փաշինյանը լուրջ տարաձայնությունների մեջ է մտել Սորոսի հետ, նա օրակարգից շեղվել է. Արա Վարդանյան Արարատի մարզում մեկամյա երեխայի առուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ Տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է որոշ տրանսպորտային միջոցների գործունեությունը ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին. Ռուբեն Հայրապետյան Հայտնի է՝ սեպտեմբերից որ երկրների հետ Ռուսաստանը կբացի իր սահմանները Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը Տարբեր չվերթներով հուլիսի 14-ից Լիբանանից Հայաստան 400-ից ավելի մարդ է եկել Բելառուսի ԿԸՀ-ն հաստատեց ընտրությունների արդյունքները. Լուկաշենկոն ընտրվել է նախագահ Հիփոթեքային վարկի տոկոսներն ու անշարժ գույքի գները շատ բարձր են, աշխատավարձերը՝ ցածր. հարցախույզ Որ վայրերում դիմակի կրումը պարտադիր չէ Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել. Միհրան Հակոբյան Արարատի մարզում 42-ամյա կնոջ մայրական մահ է արձանագրվել «Հեղափոխականների» նպատակը պողոսների գլուխը արդուկելով նրանց էյֆորիայի մեջ գցելն էր ու այդ ֆոնի վրա իշխանությանը տիրանալը. Արմեն Ասատրյան BBC-ի լրագրողի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում Իրանի դեսպանը հերքել Է տեղեկատվությունն ԱՄՆ-ի կողմից իրանական վառելիքի առգրավման մասին Այս տխմարը գլուխ արդուկելով ու խաբելով եկել է իշխանության և նույն ձևով պահում է իշխանությունը. Նարեկ Մանթաշյան Խոշոր ներկրողներ կան, իրենց կախել են, մոստից գցել են․ ավտոներկրողները կառավարությունից քայլեր են պահանջում CNN-ը իմացել Է պատվաստանյութի մշակման գործում Ռուսաստանի օգնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու մասին Փարիզը կրկին բարձր ռիսկայնության գոտի է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով