Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը (ուղիղ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Դեկտեմբերի 6-ի հերթական նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:
Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց: Պատգամավորները կշարունակեն «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցավ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը:
Դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: