Երևան, 10.Օգոստոսի.2020, 00:00
Կվերաբացվե՞ն արդյոք դպրոցները. պարետատունը որոշում է կայացրել Կխստացվեն միջոցառումները գիշերային ժամերին հրավառություն անողների, ՃԵ կանոնները խախտողների նկատմամբ. Տիգրան Ավինյան Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից. նախագահն ստորագրեց հրամանագիրը ԱԱԾ-ն հայտնում է Սևանա լճից ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա բացահայտելու մասին (տեսանյութ) Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը (լուսանկար) Բելառուսում ցույցերի ժամանակ երիտասարդ է զոհվել. մեքենան մխրճվել է բազմության մեջ (տեսանյութ) Բելառուսում գիշերը գերլարված է եղել. հատուկջոկատայինները ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ են կիրառել (լուսանկարներ) 200 նոր վարակակիր և 8 նոր մահ. կորոնավիրուսի հայաստանյան վիճակագրությունը «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը հայտնել է հեռանալու մասին. նրան սորոսական կփոխարինի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 5 նոր դեպք

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար։ Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից։

««Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)»,-հայտնեցին ՀՔԾ-ից։

Նշենք, որ մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով երեկ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։   ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ  Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013 թվականի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013 թվականի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ  ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013 թվականի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013 թվականի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013 թվականի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի  ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը  կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

61-ամյա հայրն ու նրա 30 և 28-ամյա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com «Թավշյա» առանձնատներ, «սիրո» կոռուպցիա. 7or.am 25 տարի է՝ ժողովուրդն Անդրանիկ Քոչարյանին հիշում է «Հրեշ Անդո» անվամբ. Կարապետ Պողոսյան․ 168.am Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Ոչնչացվել է 11 տոննա 562 կգ կանեփի եւ 7 կգ կակաչի վայրի աճած զանգված. «Կանեփ-կակաչ-2020» միջոցառումը շարունակվում է Երբ պետությանը վտանգ է սպառնում՝ արդեն գործ ունեն իմ տեսակի հետ․ ես ցանկացած ձեռնոց բարձրացնող եմ․ Վլադիմիր Գասպարյան Սփյուռքում ՀՀ իշխանությունների աշխատանքները տապալված են․ «Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ Ախալքալաքի դեպքերի մասին «Չարղոշան» կոչվող վայրում քաղաքացին ընկել է լիճը. փրկարարները լճից դուրս են բերել քաղաքացու դին Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 10 քաղաքացի. Ոստիկանություն Ո՞ւմ վախեցնեն, ի՞նձ վախեցնեն, ես ինքս եմ ամբողջ կյանքում վախեցրել․ Վլադիմիր Գասպարյան. PARA TV Կրթության ոլորտի պատասխանատուների տրամաբանական ճեղքվածք առաջացնող հերթական քայլը. Հովհաննես Հարությունյան ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Կորոնավիրուսը սեզոնային օրինաչափություններ չի դրսեւորել. ԱՀԿ ՍԱՏՄ-ն կասեցրել է Գորիսի հյուրանոցների գործունեությունը. լայնածավալ ստուգայցեր՝ մի շարք հյուրանոցներում Բարձր աշխատավարձ են ստանում ու պարգևավճար, իսկ խեղճ ժողովուրդը սոված է. հարցախույզ (տեսանյութ) Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 64 256 ստուգում Լիբանանում սկսվել է պաշտոնյաների հարցաքննությունը՝ կապված Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ Ամուլսարի պաշտպանները ԱԺ-ի դիմաց գործնագործ խաղալիս բերման ենթարկվեցին Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. КамАЗ-ը 150 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 3 վիրավոր. Shamshyan.com Խախտումներ են արձանագրվել կանոնավոր երթուղիներում Կվերաբացվե՞ն արդյոք դպրոցները. պարետատունը որոշում է կայացրել COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 20 միլիոնը ԱԱՏՄ-ն հայտնում է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին Ջալալ Հարությունյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին Կխստացվեն միջոցառումները գիշերային ժամերին հրավառություն անողների, ՃԵ կանոնները խախտողների նկատմամբ. Տիգրան Ավինյան Հայտնի են հայկական ակումբների մրցակիցները Եվրոպայի լիգայում Լիբանանի հայ նախարարը կպահանջի կառավարության հրաժարականը Իսրայելում ոսկուց բժշկական դիմակ են ստեղծում՝ զարդարված սև և սպիտակ ադամանդներով Մասնագիտական խումբը բազմակողմանի կգնահատի կորոնավիրուսի ախտորոշման լաբորատորիաների աշխատանքը Բազե որսած 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ) Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ. Դատախազություն Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից. նախագահն ստորագրեց հրամանագիրը Հայկական ավանդական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել Սևրի դաշնագրի վերաբերյալ Ընդամենը հիշեցնեմ, որ երկու տարի առաջ սրանց նույնիսկ ապառիկով հեռուստացույց չէին տալիս. Նարեկ Մանթաշյան Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ Աշո՜տ, տատդ մեկնել ա Բելառուս, միացել ա ցուցարարներին, արա՛, տատուդ էնդեղ սատկացնելու են, Աշո՛տ. Արգիշտի Կիվիրյան Քարահունջ աստղադիտարան-հուշարձանի չափագրության արդյունքում հայտնաբերվել են շուրջ 30 նոր քարեր Լենա՜ն, հացին կակա ասող Լենա՜ն հիմա էլ նոր առանձնատուն է գնել, իբր պատգամավորի աշխատավարձով. Հասմիկ Մանուկյան ՏՄՊՊՀ-ն տուգանել է Ալեքս Հոլդինգ»-ին շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք». Մարինե Սուքիասյան Գազամատակարարման պլանային ընդհատում մարզերից մեկում ԱԱԾ-ն հայտնում է Սևանա լճից ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա բացահայտելու մասին (տեսանյութ) Ռուսաստանցի փրկարարներն ութ զոհվածի մարմին են գտել Բեյրութում «Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս. ի՞նչ է պետք Հայաստանին. Անդրանիկ Թևանյան Ամբողջ ամառը մարդկանց բանտարկեցիք տներում, ու էդ խեղճ մարդիկ գեթ մի օր որոշել են նվիրել իրենց ընտանեկան հանգստին, էն էլ քթներից եք բերում. Գևորգ Պետրոսյան Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք Լուկաշենկոն հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում՝ ձայների 80.23%–ով Մխիթարյանը մի քանի ցուցանիշներում լավագույններից է «Ռոմա»-ում ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Հայաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպք կա․ 5 մարդ մահացել է Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը (լուսանկար) Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարել Նախարարի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ. Գևորգ Գրիգորյան Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ (լուսանկարներ) Ինչ արժեն դոլարն ու եվրոն այսօր Փրկարարները մարել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի հարակից տարածքում բռնկված հրդեհը Բելառուսում ցույցերի ժամանակ երիտասարդ է զոհվել. մեքենան մխրճվել է բազմության մեջ (տեսանյութ) Օգոստոսի 10-ին Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կդադարեցվի մարզերից մեկի մի շարք համայնքների գազամատակարարումը Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում Բելառուսում գիշերը գերլարված է եղել. հատուկջոկատայինները ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ են կիրառել (լուսանկարներ) 36 ժամ ջուր չի լինելու Բելառուսի նախագահի ընտրություններին մասնակցությունը ժամը 14.00-ի դրությամբ կազմել է 65,19 տոկոս ՃՏՊ Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են ընտանիքի 4 անդամներ Կատալոնիայի խորհրդարանը հաստատել է Իսպանիայի թագավորին չճանաչելու մասին բանաձեւը Դմիտրի Մեդվեդեւի ֆեյսբուքյան էջն արգելափակված է վրացի օգտատերերի համար ՃՏՊ Ծղուկ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ Գյումրիից և Երեւանից դեպի Ռուսաստան երեք չվերթ կիրականացվի․ դեսպանատուն 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Բելառուսում նախագահական ընտրությունները կայացել են․ ԿԸՀ Պաշտպանության նախարարությունը մեկ անձից 8 միլիոն դրամի գնում է կատարել. 168.am Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում քաղաքացին ընկել է սելավատարի մեջ Ամենից շատ խղճում եմ իմքայլական պատգամավորներին. էդ խեղճերը կյանքում մի բանի չհասած մեկ էլ հոպ, նվեր են ստանում մանդատ. Նարեկ Մանթաշյան Գագիկ Ծառուկյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք կներկայացնեն Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր. Shamshyan.com Բրազիլիայում սուգ է հայտարարվել կորոնավիրուսի հետեւանքով հարյուր հազարավոր զոհերի հիշատակին