Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակչուհին Ալիևին ուղերձ է հղել և հայտնել, որ որոշել է տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Տոֆիկ գըզը Մուստաֆաևան տեսաուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որտեղ ասում է, որ, քանի որ Ադրբեջանում համատարած անարդարություն է տիրում, և մարդկանց սոցիալական վիճակն անտանելի է, որոշել է տեղափոխվել Հայաստան։ Մուստաֆաևան նշում է, որ արդեն իսկ գնել է տոմսերը և մեկնելու է դեկտեմբերի 5-ին։
Նշեմ, որ տեսանյութը նոյեմբերի 29-ին է հրապարակվել։
Իմ կարծիքով` Մուստաֆաևային ոչ միայն չի հաջողվի մեկնել Ադրբեջանից, այլ նաև շուտով նրան մեղադրանք կառաջադրվի լրտեսության եւ հայրենիքի դավաճանության հոդվածներով։