Այս փաստը ևս մեկ անգամ հուշում է այն մասին, որ այս իշխանությունները վստահություն չեն ներշնչում ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մոտ. Արմեն Ասատրյան
«Այլընտրանք» ՀԿ Սպիտակի տարածքային գրասենյակի փոխնախագահ Արմեն Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ստեղծվել է 1992 թ.-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։
Երեկ` նոյեմբերի 28-ին տրվեց հեռուստամարաթոն 2019-ի մեկնարկը, և Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի կողմից փոխանցված գումարները կազմեցին մոտ 9.8 միլիոն ԱՄՆ դոլար, օրինակի համար կարելի է նշել, որ 2008 թվականին <<Կոռումպացված և թալանչի>> իշխանության օրոք հավաքվել էր սրանից մոտ 4 անգամ ավել 35 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս փաստը ևս մեկ անգամ հուշում է այն մասին, որ այս իշխանությունները վստահություն չեն ներշնչում ո՛չ Հայաստանում, և ո՛չ էլ Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մոտ: