Ասադը պատմել Է երկիր սիրիացիների վերադառնալու մասին
Մեկ միլիոնից ավելի սիրիացիներ են երկիր վերադարձել մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում: Այդ մասին հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Paris Match հրատարակությանը տված հարցազրույցում:
«Ավելի քան 1 միլիոն սիրիացի Է վերադարձել Սիրիա մեկ տարուց պակաս ժամանակաշրջանում, եւ գործընթացն արագանում Է, հատկապես Դամասկոսի եւ հարավային տարածաշրջանի ազատագրումից հետո»,-հայտարարել Է Ասադը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Նա հավելել Է, որ վերադարձողների մեծամասնությունը պաշտպանում Է կառավարությանը: Բայց նաեւ այլախոհները, որոնք ոչ մի հանցագործություն չեն կատարել, առանց խնդիրների կարող են վերադառնալ: «Մենք այլախոհներ ունենք Սիրիայում, եւ մշտապես փոխգործակցում ենք նրանց հետ»,-ասել Է Ասադը: Նա հիշեցրել Է, որ կառավարությունը մի քանի անգամ համաներում Է տրամադրել, վերջին անգամ՝ մի քանի ամիս առաջ, որովհետեւ ոմանք, այդուհանդերձ, վախենում են, որ երկիր գալուց հետո կկալանավորվեն: Բայց ձերբակալում են միայն նրանց, ովքեր զենք են կրում, հավելել Է Սիրիայի ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: