Բուն խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքը, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է. Ստեփան Դանիելյան
Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա մասնավորապես գրել է.
«Ալիևը լավ է հասկանում խորհրդանիշների նշանակությունը։ Առհասարակ պետություններն ու ազգերը խորհրդանիշների միջոցով են կառուցում, իսկ քաղաքականությունը հաճախ խորհրդանիշների շուրջ պայքարի տեսք է ստանում։
Նժդեհը Սյունիքի խորհրդանիշն է ու Արցախի կոնֆլիկտի հանգուցալուծումը կապ չունի նրա հետ։ Բայց բուն խնդիրն Արցախը չէ, այլ Սյունիքը, ինչի մասին Հեյդարիչը բաց ասում է։ Թյուրքական աշխարհի ստեղծումն է նպատակը, ինչին հենց Սյունիքն է խանգարում, իսկ Սյունիքի բանալին Արցախում է։
Նժդեհի արձանի ապամոնտաժման պահանջն իրականում Սյունիքի պահանջ է՝ խորհրդանշական կերպով։ Անկեղծության պահը սկսվել է։
ժողովուրդների բարեկամությունը լավ բան է, լրագրողների փոխանակումն էլ երկխոսության սկիզբը կարող է լինել, մնում է հասկանալ, թե այդ երկխոսությունն ինչի շուրջ է», գրել է քաղաքագետն ու ամփոփել. «Կներեք քաղաքականապես ոչ կոռեկտ, հետամնաց, հակահեղափոխական մտքերի համար»։