Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 29.Մարտի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին Արցախ կատարած առաջին այցից հետո ադրբեջանական կողմից ստացած «սև ցուցակ»-ում հայտնվելու զգուշացումները չեն վախեցրել, նա երկրորդ անգամ էլ կայցելի, բայց արդեն վստահ է`Արցախը հիանալի է: Բերգն Արցախում զարգացման մեծ ներուժ է տեսնում, պատրաստվում է նաև Արցախի հարցը բարձրացնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերութունների հանձնաժողովում, որի անդամ է: Նա համոզված է ինքն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ պետք է կանգնեն Արցախի ժողովրդի կողքին: «Արմենպրես»-ը այս և այլ հարցերի մասին զրուցել է վերջերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի անդամ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Լարս Պատրիկ Բերգի հետ:

-Պարոն Պատրիկ Բերգ, գիտեմ, որ դեռ երկու տարի առաջ Արցախ եք այցելել, բավականին հանդիպումներ  ունեցել: Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսել Արցախում:

-Ես կարծում եմ, որ Արցախը մեծ ներուժ ունի՝ տուրիզմի, գյուղատնտեսության, հատկապես օրգանիկ գյուղատնտեսության (գինի, մրգեր, բանջարեղեն) ոլորտներում: Նախորդ անգամ ես Արցախում եմ եղել 2 տարի առաջ: Այցի ընթացքում հանդիպել եմ մի քանի ձեռներեցների, որոնք արտադրում էին գինի, աճեցնում օրգանական բանջարեղեն: Կարծում եմ, որ դա մեծ շուկա է, և պետք է դրան օժանդակել, քանի որ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ երկրներում մարդիկ իսկապես շատ են սիրում գումար ծախսել օրգանական սննդի վրա: Արցախը գեղեցիկ երկիր է՝  լեռներով, հին վանքերով, պատմությամբ, հիանալի մարդկանցով: Այսպիսով՝ ես կարծում եմ, որ սա ևս Եվրոպական խորհրդարանի կողմից քննարկման թեմա կլինի՝ զբոսաշրջության ոլորտում լավ համագործակցություն ստեղծելու համար: Արցախում քրիստոնյաները հավատում են՝ առանց բացասական վերաբերվելու այն մարդկանց, ովքեր այլ հավատք ունենԿարծում եմ, որ Արցախն ամրոցի է նման, և մենք պետք է աջակցենք Արցախի բարեփոխումներին: Ինչ վերաբերում է Գերմանիային, թեև ես Բունդեսթագի անդամ չեմ, սակայն կարծում եմ, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարևոր է Գերմանիայի համար: Աշխարհաքաղաքական տեսակետից այն գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում: Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպան պետք է նպաստի խաղաղ բանակցություններին՝ կարգավորելու հակամարտությունը, որը գոյություն ունի Արցախի տարածաշրջանում, և վերջ տալու Թուրքիայից եկող լարվածությանը: Կարծում եմ, որ կարևոր է տարածաշրջանում նպաստել խաղաղ գործողություններին, երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծել:

-Խոսեցիք հակամարտությունից, այս առիթով ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն շեշտադրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար, սակայն մենք դեռ համապատասխան արձագանք չենք լսել ադրբեջանական կողմից: Ի՞նչ կասեք այս առումով:

-Իմ անձնական կարծիքով` երբեմն որոշակի ժամանակ է պահանջվում՝ գտնելու երկարատև լուծում, շատ բանակցություններ և վստահություն է պետք: Եթե վստահություն չկա, ապա շատ դժվար է: Եվ բավականին երկար ժամանակ է պահանջվում՝ լուծելու այս հակամարտությունը: Եվ ես կարծում եմ, որ վարչապետը իսկապես իրավացի է, լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, հակառակ դեպքում խաղաղություն չի լինի:

 

-Ադրբեջանը հաճախ Արցախ այցելած միջազգային պաշտոնյաներին գցում է, այսպես ասած, «սև ցուցակ», դուք Արցախ այցելելիս որևէ կաշկանդվածություն, վախեր չե՞ք ունեցել արդյոք:

-Երկու տարի առաջ, երբ Արցախից վերադարձա, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից նամակ ստացա, նա Բադեն Վուրթեմբերգի խորհրդարանի նախագահին դժգոհել էր իմ՝ Արցախ այցի կապակցությամբ և նշել էր, որ ես «սև ցուցակում» կհայտնվեմ և չեմ կարող այլևս Ադրբեջան մուտք գործել: Ես չեմ պատասխանել այդ նամակին՝ չցանկանալով սրել վիճակը: Բայց ես չեմ վախեցել Արցախ գալուց, դա շատ ապահով ճամփորդություն էր, ես հանդիպել եմ շատ հիանալի մարդկանց, պաշտոնյաների, Արցախի նախագահին, որը շատ հմուտ և տաղանդավոր մարդ է, արտաքին գործերի նախարարին, ուսանողների: Եվ շատ կարևոր է գտնել խաղաղ, երկարատև լուծում՝ այս բարդ հակամարտության համար, որը օգտակար կլինի բոլոր կողմերի համար: Եվ մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Ես եղել եմ Ստեփանակերտում, այն շատ խաղաղ ու շատ գեղեցիկ քաղաք է: Եղել եմ նաև Մարտակերտում, հանդիպել եմ մարդկանց, եղել եմ նաև մարտական դիրքերից ոչ շատ հեռու: Եվ ես շատ եմ ցավում այն մարդկանց, այն երեխաների ու կանանց, ընտանիքների համար, ովքեր ստիպված են այդ փորձությունների միջով անցնել: Շատ կարևոր է գտնել խաղաղ,երկարատև լուծում: Եվ կցանկանայի աջակցել, ես վարչապետ չեմ, Եվրոպական խորհրդարանի նախագահը չեմ, պարզապես խորհրդարանի սովորական անդամ եմ, սակայն ես կցանկանայի բարձրացնել Արցախի հարցը խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Եվ հետո կտեսնենք, թե դրան ինչ կհաջորդի: Ես շատ դրական եմ տրամադրված:

-Դուք Արցախում, կարծեք թե, շատ բան եք տեսել, Եվրոպական խորհրդարանում ի՞նչ հարց եք ուզում բարձրացնել:

-Եվրոպական խորհրդարանում Մարդու իրավունքների հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ եմ: Ես կասեմ, որ շատ կարևոր է լսել երկու կողմերին, և շատ կարևոր է նաև գտնել լուծում` Արցախում ուժեղացնելու տնտեսական դրությունը: Եթե մենք դա չանենք, չի բացառվում, որ որոշ երիտասարդներ լքեն երկիրը: Երիտասարդ տաղանդավոր մարդիկ պետք է լինեն իրեն ծննդավայրում, և ես այս հարցը կբարձրացնեմ խորհրդարանում: Կան քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում լսել նման բաներ, չեն հետաքրքրվում, սակայն ես և մյուսները շատ ուրախ կլինենք այս հարցը բարձրացնելով:

-Տեղյակ եմ նաև, որ 2020-ին Արցախի համընդհանուր ընտրությունների ընթացքին հետևելու է գալու Գերմանիայից դիտորական խումբ, ովքեր են լինելու այդ խմբում, և արդյոք Արցախի ընտրություններն այդքան կարևոր են Գերմանիայի համար:

 -Ընտրություններին դիտորդական խմբում, կարծում եմ, որ կլինեն Բունդեսթագի անդամներ, հավանաբար երկրամասային խորհրդարաններից «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներ: Կարծում եմ, որ շատ լավ է, որ սերտ կապեր կան Արցախի և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, խորհրդարանների միջև: Կարծում եմ, որ շատ կարևոր է Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման նկատմամբ ցույց տալ սոլիդարություն։ Կարծում եմ, որ դա շատ լավ գաղափար է, քանի որ մոտ կապեր կստեղծվեն Արցախի խորհրդարանի, քաղաքական գործիչների և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության միջև: Ես և իմ մի քանի գործընկերներ եղել ենք Արցախում, Արցախից մեր կոլեգաները ևս եղել են Գերմանիայում: Սա շատ կարևոր է, ուժեղացնում է երկրների և մարդկանց միջև կապերը: Երկու տարի հետո ես կայցելեմ Արցախի համալսարան, հիանալի կլինի, եթե Արցախի  և Գերմանիայի համալսարանների ուսանողների փոխանակման ծրագիր լինի: Սա դեռ գաղափար է, որ ես ունեմ: Այնքան տաղանդավոր մարդիկ կան, և ես ուզում եմ, որ նրանք գան Եվրոպա, հնարավորություն ունենան մի քանի ամիս անցկացնել մեր համալսարաններում և վերադառնալ:

-Ինչպես հասկացա, Արցախի հետ կապված պլաններ ունեք, Արցախի վերաբերյալ որևէ հավելելու բան ունե՞ք:

- Ես համոզված եմ, որ մենք չենք կարող մարդկանց թողնել մենակ: Մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Խաղաղ լուծում պետք է լինի: Երիտասարդների համար հնարավորություններ պետք է լինեն: Ես և մեր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ շատ հետաքրքրված ու միանգամայն համոզված ենք, որ պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին: Արցախը քրիստոնեության օրրան է, մենք շատ ընդհանուր բաներ ունենք՝ մշակույթը, կրոնը: Կրոնը մեր ընդհանրություններից է, և մենք չպետք է մոռանանք դա:

-Հայաստանը ներկայում ձգտում է ԵՄ երկրներում վիզայի ազատականացման երկխոսություն սկսել, հետաքրքիր է, թե Եվրոպական խորհրդարանը ի՞նչ կարող է անել նպաստելու այս գործընթացին: Ի՞նչ տրամադրություններ կան այս առումով խորհրդարանում:

-Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ, կարծում եմ, որ նախքան վիզայի ազատականացումը,  ամենակարևորն է աջակցել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Առաջին հերթին պետք է երիտասարդներին հնարավորություն տալ, նրանց համար ավելի շատ ու ավելի երկարատև աշխատանքի հնարավորություն ստեղծել, որ նրանք        ստիպված չլինեն լքել իրենց հայրենիքը, միգրացիայի դիմել: Եվ հետո հաջորդ քայլը կլինի վիզայի ազատականացումը: Երկու տարի առաջ ես Հայաստանում այցելել եմ «ArmTab» ընկերություն, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր երիտասարդներ: Նմանատիպ շատ ընկերությունների կարիք կա թե Հայաստանում, թե Արցախում: Կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանում վիզայի ազատականացման հարցում դեռ վերջնական որոշում չկա, դեռ բանակցությունները շարունակվում են: Սակայն ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանի տեսանկյունից շատ կարևոր է՝ աջակցել Հայաստանին` այդ թվում առևտրի համագործակցության համար: Դա երիտասարդների համար հնարավորություն է: Տրամադրությունները խորհրդարանում դրական են, սակայն Եվրոպան դեռ հանդիպում է ապօրինի միգրացիայի ներհոսքին՝ Աֆրիկայից, Ասիայից, շատ երկրներից: Եվ մենք պետք է լուծում գտնենք, թե ով կարող է գալ Եվրոպա, ով՝ ոչ: Հազարավոր մարդիկ են գալիս ու գալիս, և դա չի համակարգվում: Անօրինական միգրացիան մեծ խնդիր է, և ես կարծում եմ, որ նախ այդ խնդիրը պետք է լուծենք:

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան