«Ժամանակ». Արթուր Վանեցյանը կուսակցություն կբացի. ում հետ է նա բանակցում
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հստակ քաղաքական նկրտումներ ունի, թերևս արդեն բոլորի համար պարզ է։ Ուրվագծվում է նաև առաջիկայում նոր քաղաքական կուսակցության հեռանկարը վերջինիս մասնակցությամբ։
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Վանեցյանը կուսակցություն է բացում Սամվել Կարապետյանի հետ, ասել է թե՝ նրա ֆինանսավորմամբ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վանեցյանն այս օրերին ակտիվ բանակցություններ է վարում նաև «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ, ով ևս վերջին շրջանում արևմտամետից սահուն անցում է կատարել դեպի ռուսական կողմնորոշում։
Ի դեպ, ուշագրավ է, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ Արթուր Ղազինյանը Հայաստանում երթևեկում են ռուսական համարանիշների ավտոմեքենաներով»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: