Սիրելի ժողովրդի մասին «մտածողը» ձեզանից գրպանում է մինիմալ հաշվարկով ամսական առնվազն 160.000.000 դրամ. Քրիստինա Նազարյան

Սթափ զրույց հարթակի նախաձեռնող Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացումից անմեղսունակաբար հրճվող տարօրինակ պողոսնե՛ր, դուք տեղյա՞կ եք, որ այս օրենքը ԶՐԿՈւՄ է ձեզ նպաստից:
Խորամանկ պոպուլիստները որոշեցին նվազագույն աշխատավարձը մոտ 13.000 դրամով ավելացնել:
Այս օրենքի համաձայն՝ մոտավորապես 80.000 հոգի ԶՐԿՎՈւՄ Է նպաստից, որը սահմանված էր 55000 դրամ ստացողների համար, և մինիմալը կազմում էր 15.000 դրամ:
Ասել է թե՝ ժողովրդի ամենախոցելի և անապահով խավը դառնում է ավելի անապահով ու ավելի խոցելի:
Սիրելի ժողովրդի մասին «մտածողը» ձեզանից գրպանում է մինիմալ հաշվարկով ամսական առնվազն 160.000.000 դրամ:
Թվում է թե այս բեռը դրվում է գործատուի վզին, բայց...
Նվազագույն 68000 կգրանցվի ու ամբողջը հարկը կպահվի հենց ձեզանից:
Այդ դեպքում միայն եկամտահարկը կկազմի մոտ 20 000 դրամ՝ նախկինում 17 000 դրամի փոխարեն:
Այսինքն նախարարների աշխատավարձը բարձրացնելու հնարավորության համար կավելանա ամսական մոտ 240 000 000 դրամ մուտք բյուջե՝ ձեր եկամտահարկի հաշվին:
Այս ամենի հետևանքով դուք, սիրելի ժողովո՛ւրդ, կստանաք 68000 դրամ և չեք ստանա նպաստ:
Իսկ 160 000 000+240 000 000 ամսական կգնա պարգևատրումերի ու ինքնաթիռների հորը:
Եվ այս ամենը այն դեպքում, եթե դուք ստնում էիք 15000 դրամ նպաստ, իսկ եթե ավելի...
Чтобы корова меньше ела и давала больше молока, ее надо меньше кормить и больше доить.