Տրդատի մասնակցությունը պնդում են 4 սպա, ովքեր անձամբ ներկա են եղել միջադեպին և տեսել են նախկին մարզպետին․ սպային հարվածողը պետությանն է հարվածում․ Նարեկ Մանթաշյան
«Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փաստերը կոծկվում են ի շահ իշխանական Տրդատի...
Երեկ չէ առաջին օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի հերքվել է Վայոց ձորի նախկին մարզպետ, իշխանական քայլառաստ Տրդատի մասնակցությունը Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում ՀՀ մարտական սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը արդեն 2 ամսից ավելի գտնվում է կոմայի մեջ:
Ես բազմիցս այս թեմայով հայտարարություններ եմ արել, նաև ակցիա ենք իրականացրել Քննչական կոմիտեի դիմաց, որտեղ մեզ խոստացան, որ արդար քննություն է իրականացվում: Այս թեմայով քիչ առաջ զրույց ունեցա Փոխգնդապետի հոր՝ Սամվել Մխիթարյանի հետ և կրկին պնդումը մեկն է՝ Տրդատը մասնակից է միջադեպին:
Սակայն այս պահին իշխանությունների հրահանգով կոծկվում է իրենց ընկերոջ մասնակցությունը։ Տրդատի մասնակցությունը պնդում են 4 սպա, ովքեր անձամբ ներկա են եղել միջադեպին և տեսել են Տրդատին:
Շարունակում եմ ուշադրությամբ հետևել քննությանը և հորդորում եմ քննչական կոմիտեին չհիմնավորված հայտարարություններ չանել, հակառակ դեպքում քաղաքացիական հակահարվածը չի ուշանա:
Պահանջում ենք արդար քննություն․
Ոչ մեկ անպատիժ չի մնալու․
Սպային հարվածողը պետությանն է հարվածում: