Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին. Ռուբեն Մելիքյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Իր իսկ հիմնադրած ակումբի համար Վազգեն Մանուկյանի կողմից «Վերնատուն» անվանումն ընտրելը Քպականների եւ իմքայլականների կողմից առավել քննադատված երեւույթն է նոյեմբեր ամսին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մի հարց հարգելի քպականներին եւ իմքայլականներին։ Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որեւէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է։ Չեմ հիշում, որ հայտնած լինի։
Ճիշտ է, կարող եք առարկել, որ դուք շատ հետեւողական եք եղել համապատասխանաբար «Սոցիալական պայմանագրի» եւ «Քայլ առաջ, երկու քայլ հետ»-ի գաղափարները կենսագործելու հարցում։ Բայց դա լրիվ այլ պատմություն է»: