Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը տապալել է գազատար խողովակները, այնուհետև բախվել բնակելի տան պատին (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Լենինգրադյան փողոցում Mercedes մակնիշի 36 MO 758 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի գազատար խողովակին, տապալել այն ու բախվել բնակելի տան պատին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Բախման հետևանքով տապալվել են գազատար խողովակներն ու առաջացել է գազի արտահոսք: Տեղում աշխատել են նաև Լոռու ԳԳՄ աշխատակիցները:




