Երևան, 16.Հուլիսի.2020, 00:00
Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Ալիևը Մամեդյարովին ազատել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնից Մայոր Գարուշ Համբարձումյանի մարմինը հողին հանձնեցին. հետմահու շնորհված մեդալը հանձնեցին հորը Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից․ ՀՀ ՊՆ Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ և կրակային դիրքեր են խոցել Սահմանին իրավիճակը կրկին գերլարված է. հակառակորդը հրետակոծում է սահմանամերձ բնակավայրերը Հակառակորդի կրակոցներից զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են Կորոնավիրուսը չի նահանջում. 1 օրում 515 նոր դեպք Սահմանին հարաբերական անդորր է. ՊՆ մամուլի խոսնակ Պաշտոնական. հայկական կողմը 2 զոհ ունի

Ոստիկանությունը քրգործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։

Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։

Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Մեկ այլ դրվագով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Հայաստանի մանկատներից մեկի տնօրինությունը օգտագործել է մանկատանը գտնվող երեխայի ծնողի անունից դիմում՝ ուղղված մանկատան տնօրենին՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Նշված դիմումը ստորագրել են նաև մանկատան որոշ աշխատակիցներ՝ որպես հաստատում այն հանգամանքի, որ դիմումը գրվել է իրենց ներկայությամբ։ Այնուհետև դիմումը կնքվել է մանկատան տնօրենի կնիքով, և այդ փաստաթուղթը օգտագործվել է տվյալ երեխային որդեգրելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի ծնողը հայտնել է, որ ինքը երբևէ նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Ավելին՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այն օրը, որ գրվել է այդ դիմումը և թվագրվել, այդ օրը տվյալ ծնողը չի գտնվել ՀՀ տարածքում։
Ընդ որում, չունենալով որդեգրման գործընթացը կազմակերպելու կամ ուղղորդելու որևէ լիազորություն՝ օրենքի կոպիտ խախտմամբ, նախապես պայմանավորվելով ՀՀ-ում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հետ, մանկատների որոշ տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք կազմակերպել են նրանց հանդիպումը մանկատանը գտնվող երեխաների հետ, այնուհետև համաձայնություն գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում՝ հորդորել են երեխայի ծնողին գրել որդեգրման համաձայնություն տալու դիմում։

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության, որդեգրել ցանկացող որևէ անձ իրավունք չունի որդեգրման նպատակով տեսակցել որևէ երեխայի, մինչև ծնողի կողմից իր երեխայից հրաժարվելը և այդ երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելը։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո, այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի մանկատների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած տնօրեններ չունենալով որդեգրման բնագավառում ուղղորդելու կամ որդեգրումը կազմակերպելու որևէ գործառույթ, կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել իրենց մանկատանը գտնվող երեխայի որդեգրումը։

Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ մանկատան տնօրենը տևական ժամանակ հորդորել է մանկատանը գտնվող սաներից մեկի ծնողին՝ հրաժարվել իր երեխայից, դիմում գրել հրաժարվելու մասին և որդեգրման համաձայնություն տալ։ Ծնողից չստանալով համաձայնություն՝ տնօրենը սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը կզրկի նրան ծնողական իրավունքից և կկազմակերպի երեխայի որդեգրումը առանց ծնողի համաձայնության, միաժամանակ հայտնելով, որ այդ դեպքում ծնողը երբեք որևէ տեղեկություն չի կարող ստանալ երեխայի մասին։ Իսկ եթե իր կամքով գրի երեխայից հրաժարվելու մասին դիմում, ապա ինքը կհոգա, որ ծնողը պարբերաբար կարողանա տեղեկություն ստանալ երեխայի մասին։ Արդյունքում ձեռք է բերվել երեխայի որդեգրման համաձայնության մասին ծնողի գրավոր դիմումը, ինչից հետո կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Ի դեպ, այս փուլում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև օտարերկրյա մի շարք պետությունների իրավապահների հետ։

Մեկ այլ դեպքում կրկին մանկատան տնօրեններից մեկը տևական ժամանակ համոզելով մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին հրաժարվել իր երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունը, այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանում։ Սակայն հայտնելով, որ երեխան պետք է որդեգրվի արտասահմանում, ինքը արդեն կազմակերպել է երեխայի և օտարերկրյա քաղաքացիների հանդիպումը և գիտի, թե որտեղ պետք է որդեգրվեն երեխաները և հորդորել է հրաժարվել երեխային Հայաստանում որդեգրելու մտքից։

Մեկ այլ դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ մանկատան տնօրենը օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր պայմաններից ելնելով ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան՝ տրամադրելով սխալ տեղեկատվություն, որ նույնիսկ այդ դեպքում ծնողը պետք է տա գրավոր համաձայնություն՝ երեխայից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Հակառակ դեպքում իրենք չեն կարող նույնիսկ ժամանակավոր ընդունել երեխային։ Այդ կերպ ստանալով ծնողի համաձայնությունը՝ կարճ ժամանակ անց կազմակերպել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային ահաբեկչությամբ Վիրավորում ստացած Չինարի գյուղի բնակչի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ խոսնակ Ալիևն Ադրբեջանի կրթության նախարարին նշանակել է Արտաքին գործերի նախարար Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ. Շուշան Ստեփանյան Տարածաշրջանը վերակառուցումների շեմին․ ռուսական գեոստրատեգիայի մեկնարկը․ Գարեգին Պետրոսյան Հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Էրդողանի երազանքները խեղդվել են Բոսֆորում․ Թուրքիան մարտահրավեր է նետում Եվրոպային Իշխանասար գյուղում՝ օդանավակայանի մոտ քարով բեռնված «Կամ ԱԶ» բեռնատարը շրջվել է Ալիևը Մամեդյարովին ազատել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնից Խաղաղ բնակիչը թիրախում. Ադրբեջանական հրետակոծությունից ավերածություններ (լուսանկարներ) Կեղծ օգտատերերը շրջանառում են տեսանյութ, թե Ալիեւին Հայաստանից գումար են վճարել` հարձակվելու համար. «Իրավական ուղի» Մայոր Գարուշ Համբարձումյանի մարմինը հողին հանձնեցին. հետմահու շնորհված մեդալը հանձնեցին հորը Ընդերքի օգտագործման ընթացակարգում փոփոխություններ կլինեն Twitter-ում կոտրել են Իլոն Մասկի, Բիլ Գեյթսի, Բարաք Օբամայի, Քանյե Ուեսթի, ինչպես նաև Apple-ի եւ Uber-ի էջերը Զավեշտալի եւ խիստ մտահոգիչ է այս իրավիճակում Թուրքիայի դրսեւորած ծայրաստիճան կողմնակալ դիրքորոշումը. դեսպան ՀՀ ԶՈՒ-երը տեսնում են ամբողջ տիրույթը և պատրաստ են ջախջախել հակառակորդի օդային ու ցամաքային զորքերը. Հովհաննիսյան Երեխայի ծննդյան վկայականում կնշվի նաև հանրային ծառայությունների համարանիշը Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan Tiida-ն ու Mercedes Viano-ն. կա 3 զոհ, 1 վիրավոր Ադրբեջանը տեսավ, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն․ Վազգեն Մանուկյան. Ankakh.com ԱԺ-ն Հովհաննես Խաչատրյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամ Սույն լևոնա-սորոսականը ոչ միայն ընդունում է, որ իրենք Տրոյական ձի են, դեռ մի բան էլ Արցախն է հանձնում ու Իրաքով սպառնում․ Աննա Աբրահամյան (լուսանկար) Հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից․ ՀՀ ՊՆ ՀՀ հազարավոր քաղաքացիներ ցանկանում են հայրենիք վերադառնալ Վրաստանով. Մարուքյանը՝ խնդրի մասին, որն արդեն 4 ամսական է Գյումրիում 4-րդ հարկից 6-ամյա երեխա է ընկել ներքեւ. երեխան կոմայի մեջ է. Գեւորգ Դերձյան ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները սահմանին Ադրբեջանական հրետակոծությունից Չինարի գյուղում շինություններ են վնասվել (տեսանյութ) Հայկական ուժերն արևին են փռել թշնամու «Յաշմա»-ի հատուկջոկատայիններին․ Արծրուն Հովհաննիսյան Ռումբի հերթական ահազանգը՝ այս անգամ MEGA MALL առևտրի կենտրոնում Ապաստարանում քնած տավուշեցի փոքրիկը․ օրվա լուսանկարը Վերջացրեք, այլ հարց չկա՞․ Մամեդյարովին զայրացրել է Ալիևի քննադատության վերաբերյալ հարցը Հարեւանը հայհոյել է մորը. ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ. գործն ուղարկվել է դատարան Նիկոլն էս մարտական գործողությունների հետ էնքանով կապ ունի, որքանով ես՝ բիթքոինի ստեղծման հետ․ Հրանտ Խալաթյան Ադրբեջանական կողմը արկակոծել է Այգեպարի մանկապարտեզը (լուսանկարներ) Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձին մասնակցել է 100 մարդ, փորձել են գրավել «Անվախ» դիրքը Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր․ ԱԳՆ Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 554-ով Մեծ կռվին կարող է խանգարել միայն հրաշքը, կամ էլ՝ Հայաստանի ներքին կյանքում փոփոխությունը․ Անդրանիկ Թևանյան Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ և կրակային դիրքեր են խոցել ՀՀ քաղաքներից մեկում 12 ժամ ջուր չի լինելու «Հրապարակ». Ագրեսորին չմատնանշեցին. Փաշինյանը պետք է հետեւություններ անի Դոլարը նվազել է. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. պետական մեքենան անցել է գործի «Ժողովուրդ». Բուռն քննարկումներ Փաշինյանի մոտ. իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել Մի շարք հասցեներում լույս չի լինելու Ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, պատսպարվել թաքստոցներում և ապաստարաններում. Տավուշի մարզպետ «Փաստ». Ավիափոխադրողները բողոքի ձայն կբարձրացնեն. կոշտ խոսակցություն է եղել Հայկական կողմը զոհեր չունի «Հրապարակ». Դիտակետը մեր ձեռքում է, և մեզ այնտեղից իջնեցնել հնարավոր չէ Սահմանին իրավիճակը կրկին գերլարված է. հակառակորդը հրետակոծում է սահմանամերձ բնակավայրերը Ֆլեշմոբ ֆեյսբուքում. աջ նկարում մեր հերոսներն են, իսկ ձախում`բանակից թռածները, ովքեր հայրենասեր են դառնում 27 տարին լրանալուց հետո ԿԽՄԿ-ն Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով նախաձեռնել է հատուկ գործընթաց. ՀՀ ՄԻՊ Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձը դեռ երաշխավորված չէ. Տիգրան Աբրահամյան Հուլիսի 17-ին «NordStar» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Հակառակորդը ամենամեծ վնասը հասցրել է Այգեպար գյուղին. վնասվել է 11 տուն. ՄԻՊ ՀՀ ԶՈւ-ն խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառել, որեւէ խաղաղ բնակիչ կամ տուն չի թիրախավորվել. Արծրուն Հովհաննիսյան «Հայաստանը պետք է երաշխավորի Ադրբեջանի գազամուղերի և նավթամուղերի անվտանգությունը»․ Բաբաջանյան Բարձր կազմակերպվածությունը՝ որպես պետական համակարգի կայացվածության չափորոշիչ. սա է երկրորդ նախագահի պետության ապագայի փիլիսոփայությունը. Գարեգին Պետրոսյան Մեր ԶՈւ-ն հուլիսի 12-ից սկսած խոցել է հակառակորդի 13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի իշխանությունն առերեսվել է հասարակությանը սրսկած ատելությանը. Արցախի ՄԻՊ-ի արձագանքը Ո՞վ է Քլոյանը, որ արժանապատվությունից խոսի. նրան օգտագործում են որպես գործիք, ոնց ծափ տան, այդպես էլ կանի. Սաթիկ Խլղաթյան (տեսանյութ) Սա էլ հակառակորդի 120մմ-անոց չպայթած արկը․ Չինարիի համայնքապետ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ. Շուշան Ստեփանյան ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին անհապաղ դեէսկալացիայի կոչ է անում. Պոմպեո Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեպքեր. ԱԱԾ Թուրքիան չի կարող որևէ ներգրավում ունենալ ԼՂ հակամարտությանն առնչվող գործընթացներում. ՀՀ ԱԳՆ Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին արտակարգ դրության ժամանակ բուժօգնության ընթացակարգը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացնելու Տավուշում՝ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների վերաբերյալ Կյանքը արկերի տակ. լուսանկարներ 6 ժամ կրակի տակ գտնված Ներքին Կարմիրաղբյուրից 40-ամյա Անդրանիկը 2 տարի հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտնում է, որ Հայաստանի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին կկատարվեն հետևյալ հատուցումները Ադրբեջանական քայլերթին նպաստեց հատկապես գեներալի ոչնչացումը. ցույցերը ավելի շատ հրահրված էին հակաալիևյան ուժերի կողմից. արևելագետ (տեսանյութ) Այն, ինչը ասել են Մարգարիտա Խաչատրյանը, Սաթիկ Խլղաթյանը հիմնված են բացառապես դատական ակտի վրա. Ալեքսանդր Կոչուբաեւ Մեքենաների կողային հայելիներ գողացած անձը բերման է ենթարկվել. ակտիվում 4 «Մերսեդես» է եւ մեկ «Տոյոտա» Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին Առկա է հայցային վաղեմության խնդիր, հայցն էլ սխալ է հարուցվել. Կոչուբաեւը առարկեց հայցի դեմ Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը գերի է ընկել. Անի Սամսոնյան Հայերը թալիշներին թշնամի չեն. թալիշ ակտիվիստը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Ի՞նչ արեց այդ հանձնաժողովը, բացի շոուից, ի՞նչ օգուտ տվեց պետությանն ու ժողովրդին․ Գևորգ Պետրոսյանը՝ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին