Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota-ն, Opel-ն ու Ford Transit-ը (լուսանկարներ, տեսանյութ). Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի 36 GP 675 համարանիշի, Ford Transit մակնիշի 35 ՍA 443 համարանիշի և Opel մակնիշի 36 GZ 448 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: